էլեկտրական առաջին ավտոբուսը փորձնական երթուղի դուրս կգա վաղվանից

https://eco.am/%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%be%d5%bf%d5%b8%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a8-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1%d5%b6%d5%a1%d5%af/

Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով:

Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ «Կանաչ» տրանսպորտ ներմուծելն օդի որակի բարելավման տեսանկյունից ամենակարևոր հանձնառություններից մեկն է, որ ստանձնել է համայնքը: Մայրաքաղաքում նախաձեռնված տրանսպորտային համակարգի բարեփոխումն առանձնանում է բնապահպանական բաղադրիչով:

12 մետրանոց այս էլեկտրական ավտոբուսը ցածրահատակ է, հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և մանկասայլակների համար: Սրահը կահավորված է տեսախցիկներով: Լիցքավորման պահանջվող ժամանակը 4-5 ժամ է:

Երեք ամիս շարունակ «BYD» ընկերության ավտոբուսը թեստավորում կանցնի տրոլեյբուսային տարբեր երթուղիներում, ինչի արդյունքում էլ կկազմվի տեխնիկական բնութագիր՝ ամբողջական շարժակազմ ձեռք բերելու համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով