«Երևանի բոլոր վարչական շրջաններում հին նատրիումային տեսակի լուսատուները փոխարինվում են նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով։ Արդեն 5500-ից ավելի լուսատուներ փոխվել են»,- լրագորղների հետ հանդիպմանն այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը։
ԼԵԴ տեսակի լուսատուների տեղադրումն ուղեկցվում է նաև հենասյուների, մալուխների նորացման աշխատանքներով։ Դրանք էլ իրենց հերթին բերում են էներգավթարների, համակարգի խափանումների դեպքերի կրճատման։ Այս փոփոխություններով պայմանավորված՝ գույքի կառավարումն ավելի դյուրին է դառնում։
«Արդեն Նուբարաշենում ամբողջությամբ տեղադրվել են ԼԵԴ տեսակի լուսատուներ, որոնք օգնում են էներգախնայողության հարցում։ Արդյունքները տեսանելի են։ Փողոցներ ունենք, որտեղ հնարավոր է նոր լուսատուներով ունենալ մինչև 70 տոկոս էներգախնայողություն»,-ասաց Անդրանիկ Թևոսյանն ու հավելեց, որ առաջիկայում սպասվում է հեռակառավարման համակարգի արդիականացում, որի աշխատանքներն արդեն սկսվել են․ «Առաջիկա օրերին, որպես պիլոտային ծրագիր, այն կգործարկվի Նուբարաշենում։ Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ այս նոր համակարգը կօգնի ավելի հեշտ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները»։
Թևոսյանի դիտարկմամբ, եթե պիլոտային ծրագիրը հաջողությամբ իրականացվի, ապա նոր համակարգը 1 տարվա ընթացքում կգործարկեն բոլոր վարչական շրջաններում։
Eco.am
Թողնել մեկնաբանություն