Երևանի բուսաբանական այգին նախատեսում է վերակառուցել վարդերի պուրակը

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82/

Երևանի բուսաբանական այգին նախատեսում է ներմուծման, գիտական և կրթական աշխատանքների շրջանակում իրականացնել վարդերի պուրակի վերակառուցում։

Eco.am սոցիալական հարթակը, Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ վարդերի պուրակի ճարտարապետական ​​և հատակագծային լուծման թեմատիկ հավաքածուներից մեկը կարող է նվիրված լինել վարդերի այն տեսակներին, որոնք արդեն հաջողությամբ հարմարվել են Հայաստանի կլիմայական պայմաններին և լանդշաֆտային այգեգործության մեջ լայն կիրառություն ունեն։

Բուսաբանական այգուց նաև շեշտում են, որ պատրաստակամ են լսելու ցանկացած առաջարկ և ընդունելու տեղեկատվություն, որոնք կվերաբերեն այս այգեգործական մշակաբույսերի՝

1․աճեցման,

2․այգեգործության մեջ օգտագործելու,

3․առօրյա կյանքում օգտագործման

4․ խոհարարության մեջ իրենց փորձի վերաբերյալ:

Կարող են արձագանքել նաև արվեստի մարդիկ, որոնց աշխատանքը ոգեշնչված է «ծաղիկների թագուհուց» և որևէ կերպ կապված է վարդի հետ: Շատ կարևոր կլինի, եթե շատ հետազոտողները և ճանապարհորդները կիսվեն Հայաստանի տարածքում վարդերի իրենց անսպասելի բացահայտումներով։ Վարդերի աճեցման հմտությունը, խոհարարական գաղտնիքները, բացահայտումները և արվեստը կարտացոլվեն Հայաստանում վարդերի օգտագործման փորձի վերաբերյալ հրատարակվող գրքում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։