Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտներ հյուրընկալվել էին Հայաստանի բնության պետական թանգարան։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետի օգնությամբ աշակերտները նոր կյանք են տվել թափոնին։
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ էկոկրթական հերթական միջոցառման նպատակը թափոնների կառավարումն էր՝ ի նպաստ շրջակա միջավայրի։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը կարևորեց թափոնների արդյունավետ կառավարումը շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, ընդգծեց դպրոցականների դերն այդ գործում և նշեց, որ Հայաստանի բնության պետական թանգարանի դռները բաց են ոչ միայն Հայաստանի բնաշխարհին ծանոթանալու, այլ նաև բնապահպանական միջոցառումներ կազմակերպելու համար։

Թափոն դարձած թերթերը, կտորեղենը, թելերը, ծառերի չոր ճյուղերն ու պտուղները աշակերտների ձեռքերով վերածվեցին ձմեռն ու ամանորը խորհրդանշող իրերի։
Աշխատարանում պատրաստած իրերով աշակերտներն իրենց դպրոցները կզարդարեն, իսկ ձեռք բերած հմտություններով կկիսվեն շրջապատում։
Օրվա թափոնները յուրովի կառավարելու համար աշակերտական խմբերն արժանացան Հայաստանի բնության պետական թանգարանի խրախուսանքին։
Միջոցառումը կշարունակվի դեկտեմբերի 20-ին՝ այլ դպրոցականների մասնակցությամբ։
Ի դեպ
Թափոնը կենդանանում է նոր կերպարով և միաժամանակ օգնում՝
1․ պահպանել շրջակա միջավայրը,
2․ կառավարել թափոնը յուրովի,
3․ ձեռք բերել նոր հմտություններ,
4․ դրսևորել օրինակելի վարքագիծ և իհարկե՝ լիցքավորվել դրական էներգիայով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անպիտան իրերից խելացի թափոնաման․ «Կափարիչն աղբ չէ՛» մրցույթ-ծրագիրը՝ դպրոցականների շրջանում





Թողնել մեկնաբանություն