Նոր ուսումնասիրություններում գիտնականները մտահոգություն են հանտնում, որ աշխարհում ավելի շատ վայրեր են հայտնվում, որոնք շուտով կարող են դառնալ անբնակելի։ Դրա պատճառը կլիմայի հանկարծակի փոփոխությունն է և բարձր ջերմաստիճանը՝ աշխարհի որոշ շրջաններում։
Իրենց աշխատանքում գիտնականները հիմնվել են ջերմաստիճանի չափումների վրա՝ օգտագործելով խոնավ ջերմաչափը: Սա մի պարամետր է, որը գրեթե երբեք չի նշվում եղանակի կանոնավոր կանխատեսումներում: Այս ջերմաստիճանը չափվում է խոնավ շորով ծածկված ջերմաչափի միջոցով։ Մարդու համար այս ջերմաստիճանում գոյատևման իրական շեմը 35 աստիճան է. ջերմաստիճան, որի դեպքում մարմինը չի կարող հովանալ քրտնելով (սա մոտավորապես 46 «նորմալ» աստիճան է 50% խոնավության դեպքում): Եվ հենց այս շեմը, ըստ հետազոտողների դիտարկումների, սկսել է ավելի հաճախակի գերազանցվել։
Դա նկատվել է Պարսից ծոցում, Պակիստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Խոսքը 27-35 աստիճան ջերմաստիճանի մասին է։ Հետազոտության մեջ որպես օրինակ բերվում է նաև Եվրոպան, երբ 2003 թվականին բարձր ջերմաստիճանը հանգեցրեց բազմաթիվ մահերի այս մայրցամաքում: Բայց, հետո թաց ջերմաստիճանը չի գերազանցել 28 աստիճանը։
Մինչ օրս այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են ԱՄԷ-ի Ռաս Ալ Խայման և Պակիստանի Ջակոբաբադը, գերազանցվել է 35 աստիճանի շեմը։ Ավելին, ուսումնասիրությունը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նման պայմաններում օդորակիչների զանգվածային օգտագործումը (և այդ բոլոր տարածքները խիտ բնակեցված են), իր հերթին, ազդում է էլեկտրացանցերի բեռի վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թողնել մեկնաբանություն