Երկրագնդի ջրային պաշարների միայն 0.5%-ն է պիտանի օգտագործման

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%a3%d5%b6%d5%a4%d5%ab-%d5%bb%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b6-0-5-%d5%b6-%d5%a7/

Ամեն տարի, Ջրի համաշխարհային օրը բարձրացնում է իրազեկությունը և ոգեշնչում գործողությունների՝ ջրի և սանիտարական ճգնաժամի դեմ պայքարելու համար։

Երբ ջրի պաշարները չեն բավականացնում կամ այն աղտոտված է, կամ երբ մարդիկ ջրին անհավասար հասանելիություն կամ առհասարակ հասանելիություն չունեն, հասարակությունների և երկրների միջև կարող են լարվածություններ ծագել։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տեղեկացմամբ, մենք պետք է գործենք՝ գիտակցելով, որ ջուրը միայն ռեսուրս չէ, որը կարելի է օգտագործել և որի համար կարելի է մրցակցել, դա մարդու իրավունք է՝ ներհատուկ կյանքի բոլոր ոլորտների համար:

Երկրագնդի ջրային պաշարների միայն 0.5%-ն է պիտանի օգտագործման և հասանելի որպես քաղցրահամ ջուր և կլիմայի փոփոխությունը վտանգավոր ազդեցություն է ունենում այդ պաշարների վրա:

Ըստ Համաշխարհային Բանկի տվյալների վերջին 50 տարիների ընթացքում, ջրի հետ կապված աղետները գերակշռում են ընդհանուր աղետների ցանկում և կազմում են բնական աղետների հետ կապված բոլոր մահերի 70%-ը։

Ջրի և սանիտարիայի ոլորտում կատարված ներդրումների օգուտները՝ գերազանցում են ծախսերին, քանի որ այն կարող է բարելավել առողջությունը, արտադրողականությունը, միջավայրը և սոցիալական ցուցանիշները։ Ջրի և սանիտարիայի ոլորտում կատարված յուրաքանչյուր 1 ԱՄՆ դոլարի ներդրումը բերում է 4.3 ԱՄՆ դոլարին համարժեք եկամուտ:

Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է տեղեկացված լինել ջրային ռեսուրսների դերի ու կարևորության մասին, կիսվել այդ գաղափարներով և գործել ի նպաստ այդ ռեսուրսի պահպանման ու ճիշտ օգտագործման։

Առավել մանրամասն՝ այստեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

7 փաստ ջրի մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով