Երկիր մոլորակի օրը նշենք շրջակա միջավայրի մասին հոգ տանելով

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%af%d5%ab%d6%80-%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%ab-%d6%85%d6%80%d5%a8-%d5%b6%d5%b7%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be/

Ապրիլի 22-ին ողջ աշխարհը նշում է Երկիր մոլորակի օրը։ Նպատակը մեկն  է՝  մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների վրա ինչպիսիք են՝

1․ կլիմայի փոփոխությունը,

2․ջրային ռեսուրսների կառավարումը,

3․անտառաշերտերի վերականգնումը

4․պահպանվող տարածքների կառավարումը։

Այս տոնը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։ Երկրի Օրվա պատմությունը սկսվել է դեռևս 1840 թվականին, երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվում է Նեբրասկա նահանգի տարածք: Միայնակ ծառերով անծայրածիր պրերիաները, քամին և արևը, որոնցից հնարավոր չի լինում թաքնվել, չորացած հողը հանգեցնում են Մորթոնին կանաչապատման մտքին: Նա առաջարկում է կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց:

1882 թվականից ապրիլի 22-ը հայտարարվեց որպես կանաչապատման պաշտոնական տոն:

Երկրի օրը առաջին անգամ նշվել է որպես ժամանակակից բնապահպանական շարժման մեկնարկ, իսկ այժմ այն ճանաչվում է որպես մոլորակի ամենամեծ քաղաքացիական իրադարձություն:

Իսկ 1970 թվականից Երկրի Օր տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը, էկոկրթությանը և էկոլուսավորությանը:

Ինչպես հավաստում են օրվա նախաձեռնողները, խոսքն այսպես կոչված «փոքրիկ գործերի» մասին է, որոնք կարող են օգուտ բերել շրջակա միջավայրին:

Օրինակ` մարդիկ կարող են․

1․ խնայողաբար օգտագործել ջուրը,

2․քիչ ծախսել էլեկտրաէներգիան,

3․ավտոմեքենայի փոխարեն երթևեկել հեծանիվով, կամ գնալ ոտքով։

Հետաքրքիր փաստեր Երկիր մոլորակի մասին

1․ Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ: Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռած, այնպես որ նրա շառավիղը բևեռներում մոտ  22կմ-ով փոքր է հասարակածային շառավղից: Երկրի գնդաձևության մասին առաջինը կարծիք է հայտնել հին հույն գիտնական Պյութագորասը (մ. թ. ա. IV դար): Այդ եզրակացությանը նա հանգել է, երբ, դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատել է, որ սկզբից երևում է նավի կայմը, իսկ նավարկելը` երբ նավն ավելի է մոտենում ափին:

2․ Երկիր մոլորակի մեկ լրիվ պտույտն իր առանցքի շուջը տևում է ոչ թե 24 այլ 23 ժամ, 56 րոպե 4 վայրկյան։

3․Երկրի վրա մեկ տարին տևում է ոչ թե 365, այլ 365.2564 օր։ Ամեն 4 տարին մեկ հավելյալ 0.2564 օրերը առաջացնում են մեկ ավել օր Փետրվար ամսվա մեջ։

4․Երկիր մոլորակի ջրային ծածկույթը կազմում է մոտ 71%, որից միայն 3%֊ն է քաղցրահամ ջուր և վերջինից միայն 2%-ը «պահեստավորված է» հավերժական սառույցների տեսքով՝ բևեռներում։

5․ Երկիր մոլորակի վրա զրո ժամը հաշվարկվում է ըստ զրոյական միջօրեականի, որն ընտրվել է 1881 թվականին՝ ըստ միջազգային համաձայնագրի։ Համաժողովի ընթացքում որպես հավանական տարբերակներ քննարկվել են Քեոփսի բուրգը, Բերինգի նեղուցը և այլն, սակայն վերջնական արդյունքում ընդունվել է Գրինվիչի աստղադիտարանը, որը գտնվում է Անգլիայում։

6․Երկիր մոլորակն իր առանցքի շուրջը պտտվում է մոտավորապես 1600կմ/ժ արագությամբ, սակայն մենք այդ պտույտը չեք զգում, քանի որ այն կատարվում է հավասարաչափ։

7․ Երկրագնդի միջուկում առկա հեղուկ երկաթի շարժման շնորհիվ առաջանում է Երկրագնդի մագնիսական կամ գեոմագնիսական դաշտը։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային փոթորիկ)։ Մագնիսական դաշտի շնորհիվ է կողմնացույց սլաքը պտտվում ըստ բևեռների։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։