Երբ սկսել վաղահաս կարտոֆիլի ցանքը՝ հովտային շրջաններում

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%a2-%d5%bd%d5%af%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%be%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b0%d5%a1%d5%bd-%d5%af%d5%a1%d6%80%d5%bf%d5%b8%d6%86%d5%ab%d5%ac%d5%ab-%d6%81%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8%d5%9d-%d5%b0%d5%b8/

Այս տարի վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի կեսից։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից»։ Ըստ կենտրոնի, ցանքը  նպատակահարմար է կատարել հողի ավելի խորը շերտում, քանի որ կա ցրտահարության վտանգ։

Հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները՝  հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի տնկումը կատարվում է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +12-ից +15°C (վարելաշերտում 0-20 սմ՝ մինչև +7-ից +10°C)։

Մարտ ամսվա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։  Հովտային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +6-ից +11°C, տեղ-տեղ՝ +12-ից +14°C։  Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև 0․․․-4°C։  Տեղումների քանակը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է 20-61մմ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով