Երևանի բուսաբանական այգու Սևանի բաժանմունքը հիմնադրվել է 1944 թվականին։ Սևան քաղաքի հյուսիս-արևելյան մասում 6,5հա տարածք զբաղեցնոց այգին աշխարհի ամենաբարձրադիր եզակի այգիներից է՝ 1920-2000մ:
Eco.am սոցիալական հարթակը, Երևանի Բուսաբանական այգուց տեղեկացավ, որ Սևանի բուսաբանական այգու նպատակն է` երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական շրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուի ստեղծումը, ինչպես նաև գոյության նոր պայմաններում բույսերի հարմարվողականության բացահայտումը:
Ավելի քան 80-ամյա գործունեության ընթացքում հավաքագրվել է բարձր ցրտադիմացկունությամբ օժտված, չափազանց հարուստ ու արժեքավոր դենդրոհավաքածու, որը մեծ դեր է խաղում Սևանա լճի ավազանի բնակավայրերի կանաչապատման և անտառաբուծության զարգացման գործում:
Այստեղ կարող եք գտնել թե՛ Սևանի ավազանին բնորոշ, թե՛ այլ վայրերից բերված բուսատեսակներ և ծառատեսակներ։
Թողնել մեկնաբանություն