Երաշտի պատճառով Աֆրիկայում կակաոյի գներն աճում են

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%b8%d5%be-%d5%a1%d6%86%d6%80%d5%ab%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b8%d5%b5%d5%ab-%d5%a3/

Արևմտյան Աֆրիկայում երաշտի պատճառով կակաոյի գները նոր ռեկորդներ են սահմանել։ Պատմության մեջ առաջին անգամ գնանշումները գերազանցել են մեկ տոննայի դիմաց 10 հազար դոլարը։ Տարեսկզբից գներն աճել են 2,4 անգամ։ Կակաոն այժմ ավելի թանկ է, քան պղինձը։ Կակաոյի հատիկների արժեքը շարունակում է պատմական բարձունքների հասնել: Մինչդեռ աշխարհի առաջատար տնտեսություններում կակաոյի և շոկոլադի պահանջարկը շարունակում է բարձր մնալ։

Կակաոն թանկանում է Արևմտյան Աֆրիկայի երկրներում բերքի ձախողման պատճառով մատակարարումների անկման հետ կապված աճող մտահոգությունների ֆոնին։ Աշխարհում կակաոյի հատիկների արտադրության մոտ 60%-ը գալիս է ընդամենը երկու երկրից՝ Կոտ դ’Իվուարից և Գանայից: Կոտ դ’Իվուարում, որը կակաոյի աշխարհի ամենամեծ մատակարարն է, անսովոր շոգ եղանակ է սկսվել, որը սպառնում է կակաոյի բերքին: Երկրի իշխանություններն արդեն զգուշացրել են, որ այս սեզոնին կակաոյի հատիկների բերքը կկրճատվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուսումնասիրվել է Հայաստանի խաղողի յուրահատուկ գենետիկական բազմազանությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։