2022 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 7-ը, Երևանում անցկացվեց «Եկեք ստեղծենք էկո նորաձևություն» (Let’s Create Eco Fashion) միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը: Ծրագրին մասնակցում էին թեմայով հետաքրքվող հագուստի դիզայներներ, բնապահպաններ, երիտասարդներ՝ Հայաստանից, Իտալիայից և Լիտվայից:
Ծրագրի նպատակն էր մասնակիցներին հնարավորություն տալ ստանալ գիտելիքներ թափոնների կառավարման, տեքստիլային թափոնների մասին, բարձրացնել իրազեկությունը հագուստի վերամշակման և դրա վերաօգտագործման վերաբերյալ:
Նախագիծի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին էկոլոգիական մի շարք խնդիրներ, տեքստիլի թափոնների շրջակա միջավայրի վրա ունեցած վնասների մասին ու վնասների կրճատման տարատեսակ տարբերակների մասին:
Այս երիտասարդական փոխանակման ընթացքում մասնակիցները զարգացրին նախաձեռնողական, ձեռնարկատիրական, կազմակերպչական, ստեղծագործական և առաջնորդային կարողություններ: Նրանք առողջ կյանքի հետ համատեղեցին նորաձևությունն ու հագուստի դիզայնը՝ թափոն տեքստիլը վերածելով նոր հագուստի: Նախագծի յուրաքանչյուր օրը հագեցած էր տարբեր աշխատարաններով, հետազոտական աշխատանքներով, ուսումնասիրությոուններով, ստեղծագործ հմտությունները բարձրացնելով ու շրջակա միջավայրի խնդիրներին ծանոթանալով:
Ակտիվ ընթանում էին հագեցած քննարկումներ ու բանավեճեր՝ էկո-նորաձևության արդյունաբերության և մի շարք հին կտորների վերօգտագործման, նորարարական նորաձևության հետ դրա կապերի և երիտասարդների և հասարակության վրա դրա դրական և բացասական ազդեցությունների վերաբերյալ:
Միջազգային մասնակիցները հնարավորություն ունեցան նաև այցելելու Երևանի թանգարաններ, պատկերասրահներ ու ցուցասրահներ, ծանոթացան հայ արվեստի նմուշներին ու գտան ներշնչման աղբյուրներ, իրենց ավարտական հագուստի մոդելները ստեղծելու համար:
Նախագծի ավարտին 21 մասնակիցներից յուրաքանչյուրը, նախնական հավաքված օգտագործված հագուստը վերաձևեցին ու վերափոխեցին՝ ստեղծելով նոր էկո-նորաձևության հագուստի նմուշներ՝ օգտագործելով հայկական, իտալական ու լիտվական տարազի էլեմենտներ:
Հագուստի նմուշները ցուցադրվեցին հենց իրենց՝ մասնակիցների մեկնաբանություններով ու յուրաքանչյուրը պատմեց դրանց ստեղծման ընթացքի մասին: Նոր համագործակցության էկո գաղափարներ ու պլաններ ձևավորվեցին մասնակիցների միջև, որոնք արդեն մշակման փուլերում են:
Ծրագրի գաղափարի հեղինակն է արվեստագետ Լիլիթ Ստեփանյանը: Հայաստանում ծրագիրը կազմակերպվել էր «Այսօր Արթ Նախաձեռնություն» ՀԿ կողմից, ֆինանսավորել ԵՄ Էրասմուս պլուս ծրագրի կողմից:
Թողնել մեկնաբանություն