Գրեթե ողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է Կենտրոնի մթնոլորտային օդում

https://eco.am/%d5%a3%d6%80%d5%a5%d5%a9%d5%a5-%d5%b8%d5%b2%d5%bb-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/

Մայիսի 18-23-ը ընկած ժամանակահատվածում Երևան, Ալավերդի, Հրազդան, Վանաձոր և Գյումրի քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Կենտրոն վարչական շրջանում բոլոր 6 օրերի ընթացքում,

Նոր Նորքում՝ մայիսի 19-ին, 20-ին,

Արաբկիրում՝ մայիսի 18-ին, 19-ին, 22-ին,

Շենգավիթում՝ մայիսի 19-ին և 23-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Նոր Նորքում մայիսի 18-20-ը, 22-ին, 23-ին,

Շենգավիթում՝ մայիսի 20-22-ը,

Արաբկիրում՝ մայիսի 20-ին, 22-ին, 23-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Կենտրոնում և Շենգավիթում մայիսի 21-ին։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև մարզերում։

Գյումրիում՝ մայիսի 15-ին, 18-ին և 19-ին,

Հրազդանում մայիսի 17-ին և 18-ին,

Վանաձորում՝ մայիսի 17-ին,

Ալավերդիում՝ մայիսի 14-ին, 19-ին և 20-ին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով