Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU Armenia) հայաստանյան մասնաճյուղը և «ԱԿԲԱ Ֆեդերացիոն» ՓԲԸ 2019 թվականից իրականացնում են «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիրը», որն ուղղված է գյուղական համայնքների կայուն զարգացմանը և դրանց աջակցությանը:Հայտնում ենք ձեզ, որ այս բարդ իրավիճակում մենք չենք դադարում հատկացնել ֆինանսավորում և լի ենք վճռականությամբ ու վստահությամբ՝ հանուն մարդու և բնության:ԱԿԲԱ Ֆեդերացիայի և NABU հայաստանյան մասնաճյուղի կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ տրամադրում ենք դրամաշնորհներ, որոնց նպատակը գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացումն է։2020 թվականին ստացել ենք ավելի քան 500 մասնակցության հայտ, որոնցից 7-ը կարժանանան դրամաշնորհների՝
1. Յուրիկ Սարգսյան – Գեղարքունիք
2. Մարիամ Գրիգորյան – Վայոց Ձոր
3. Դավիթ Ավետիսյան – Տավուշ
4. Ալեքսան Ներսիսյան – Տավուշ
5.. Գևորգ Գասպարյան – Վայոց Ձոր
6. Պողոս Հովհաննիսյան – Արագածոտն
7. Վահե Հախվերդյան – Արագածոտն
Շնորհավորում ենք հաղթողներին, և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կնպաստի Ձեր և Ձեր տարածաշրջանի հետագա առաջընթացին։Գերմանիայի Բնության Պահպանության Միության հայաստանյան մասնաճյուղը և ԱԿԲԱ Ֆեդերացիան շարունակելու են ծրագիրը նաև 2021 թվականին։
Հիշեցնենք, որ այս տարի «Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվելու էին հետևյալ միջոցառումները՝
1․ Էկո-արահետի կառուցում
2․ Դրամաշնորհային մրցույթներ Ֆերմերի կյանքը Նոր կառուցվող հյուրատուն Գործող հյուրատուն
3․ Շահառուների համար խորհրդատվություն և մարկետինգային արշավ Էկո-արահետի կառուցում
Ներկայումս էկո-արահետները համարվում են լավագույն միջոցներից մեկը կազմակերպելու ակտիվ հանգիստը և միևնույն ժամանակ ծանոթանալու տեղանքի առանձնահատկությունների հետ։ Այդ նպատակով նախատեսվում է մեկ արահետի կառուցում, որը մեզ հնարավորություն կտա ոչ միայն պահպանել մեր բնական արժեքները, նաև ակտիվորեն զարգացնել զբոսաշրջությունը։ Դրամաշնորհային մրցույթներ
1․ Դրամաշնորհ «Ֆերմերի կյանքը»
Տվյալ դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ զարգացնելու տուրիզմը իրենց տարածաշրջանում, օգտագործելով բնության, պատմամշակութային կամ այլ առանձնահատկություններ։ Այդպիսի օրինակներ են գինու համտեսի սրահները, լավաշի պատրաստման մաստեր-կլասերը, հովիվների հետ արշավները և այլն։ Ծրագրում պետք է շեշտադրումը դրված լինի հենց գյուղական միջավայրի պահպանության և ներկայացման վրա։Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի երկու ամիսը։Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 1,500,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրում տրվող դրամաշնորհի առնվազն 30 % -ի չափով։
2․ Դրամաշնորհ «Նոր կառուցվող հյուրատուն»
Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն տուն, որը կարող է դառնալ հյուրատուն և հնարավորություն կունենա ընդունել զբոսաշրջիկների։Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի երկու ամիսը։Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 3,000,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրում տրվող դրամաշնորհի առնվազն 50 % -ի չափով։
3․ Դրամաշնորհ «Գործող հյուրատուն»
Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն արդեն իսկ գործող հյուրատուն և ցանկանում են այն ընդլայնել կամ էլ ստեղծել հետաքրքիր անկյուն զբոսաշրջիկների համար։Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի երկու ամիսը։Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 3,000,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրումը տրվող դրամաշնորհի առնվազն 50 % -ի չափով։Դիմում-հայտը բոլոր վերը նշված անվանակարգերի համար լինելու է ընդհանուր, սակայն հատկացվող ֆինանսավորումը և պայմանները տարբեր են։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ ընտրել հենց Ձեզ համապատասխան անվանակարգը։








Բարև Ձեզ: Ուզում եմ այս տարվա ծրագերի մասին ինֆորմացիա ստանալ:Կանխավ շնորհակալ եմ
Բարև Ձեզ: Ուզում եմ այս տարվա ծրագերի մասին ինֆորմացիա ստանալ:Կանխավ շնորհակալ եմ
Բարև Ձեզ: Ուզում եմ այս տարվա ծրագերի մասին ինֆորմացիա ստանալ:Կանխավ շնորհակալ եմ