«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մարդկանց վրա ազդող 375 ամենատարածված վարակիչ և մակաբուծային հիվանդություններից 218-ը կսրվեն գլոբալ տաքացման տարբեր դրսևորումների հետևանքով»,- նման եզրակացության են եկել Ամերիկացի կլիմայագետներն ու կենսաբանները։
Ջերմաստիճանի բարձրացումն ու տեղումների օրինաչափությունների փոփոխությունն արդեն փոխել են մեղուների, թիթեռների և բազմաթիվ այլ միջատների քանակը, ինչպես նաև փոխել են մակաբույծների բաշխվածությունը ծովային ձկների միջև։ Մասնավորապես, վերջին տասը տարիների ընթացքում Խաղաղ օվկիանոսում հոսանքների տեղաշարժի փոփոխությունները մի քանի անգամ հանգեցրել են Կալիֆորնիայի ափերի մոտ ձկների, թռչունների և կաթնասունների զանգվածային ոչնչացման։ Որոշ փոփոխություններ արդեն իսկ բացասաբար են անդրադառնում մարդու կյանքի վրա։
Ըստ մասնագետների հետազոտության, կլիմայի փոփոխությունը և դրա հետ կապված փոփոխությունները էկոհամակարգերի գործունեության մեջ կհանգեցնեն հիվանդությունների և մակաբույծների 58%-ի արագ տարածմանը: Դրանք ներառում են խոլերան, բոտուլիզմը, արբովիրուսային վարակները և շատ ուրիշներ: Ինչպես եզրակացնում են գիտնականները, այս վարակների տարածման վրա կլիմայի փոփոխության ազդեցության բնույթը կբարդացնի այդ ախտածինների դեմ պայքարին ուղղված միջոցառումների մշակումը։
«Այս սցենարը կանխելու միակ արդյունավետ միջոցը ջերմոցային գազերի արտանետումները վերահսկելն է»,- Nature Climate Change ամսագրում գրում են Ամերիկացի կլիմայագետներն ու կենսաբանները։




Թողնել մեկնաբանություն