Վերջին 30 տարում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում գրանցվել է աննախադեպ շոգ օրեր։ 116 ծոգ օրերից կեսից ավելին տեղի է ունեցել վերջին տասը տարիներին։ 35°C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը նույնպես ավելանում է Լոնդոնում:
Բրիտանացի օթերևութաբանները բազմաթիվ լուծումներ են մշակել բարձր ջերմաստիճանին դիմակայելու և հարմարվելու համար։ Այլապես, ըստ մասնագետների, ծայրահեղ շոգը կարող է սրել մարդկանց առողջական խնդիրները՝ առաջացնելով ջերմային հյուծում, իսկ որոշ դեպքերում նաև կարող է հանդիսանալ մահվան պատճառ:
Ըստ Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի, քաղաքային «ջերմային կղզու» էֆեկտը մեղմելու համար անհրաժեշտ է ավելի շատ ծառեր և կանաչ տարածքներ՝ ինչպես նաև «պասիվ սառեցում»՝ բնակարաների համար, ինչպիսիք են օրինակ ջերմամեկուսացումը և հատուկ փեղկերի տեղադրումը:
«Լոնդոնը գնալով ավելի է տաքանում և պետք է շտապ քայլեր ձեռնարկվի այս նոր՝ թեժ իրականությանը հարմարվելու համար»,- ասում է բնակավայրերի հետազոտական թիմի ավագ մասնագետ Տակեր Լանդեսմանը։
Լոնդոնում 1990-ականներին և 2000-ականներին հազադեպ էին գրանցվում շոգ օրեր, սակայն 2017 թվականից սկսած, ամեն տարի, բացառությամբ 2021 թվականի, Լոնդոնում երեք և ավելի օր անընդմեջ օդի ջերմաստիճանը բարձրանում է 30°C-ից բարձր: Ըստ վերլուծության, գլոբալ տաքացման արդյուքնում Մեծ Բրիտանիայի ամառները, ինչպես կանխատեսվում է, կդառնա ավելի տաք և չոր։
Այս վերլուծությունը ավելի լայն հետազոտական ծրագրի մի մասն է, որը ձեռնարկվել է Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի կողմից՝ գնահատելու, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում աշխարհի ամենաբազմամարդ մայրաքաղաքներից մեկի՝ Լոնդոնի վրա:
Մանրամասները՝ այստեղ․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բրիտանիայի թագավորը Գերմանիայում այցելել է էկո գյուղի օրգանական ֆերմա
Թողնել մեկնաբանություն