Գլոբալ ջերմաստիճանն առաջիկա հինգ տարիներին նոր ռեկորդներ կսահմանի

https://eco.am/%d5%a3%d5%ac%d5%b8%d5%a2%d5%a1%d5%ac-%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%af%d5%a1-%d5%b0%d5%ab%d5%b6%d5%a3-%d5%bf%d5%a1%d6%80/

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ), համագործակցելով ՀՕԿ-ի կողմից նշանակված համաշխարհային տեղեկատվության մշակման և այլ մասնակից կենտրոնների հետ, հրապարակել է ամենամյա գլոբալ կլիմայի տասնամյա թարմացումը:

Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ թարմացումը պարունակում է ջերմաստիճանի ընդհանրացված կանխատեսումներ 2023-2027 թթ. ժամանակահատվածի համար՝

1․ Կա 66% հավանականություն, որ երկրի մակերևույթի տարեկան ջերմաստիճանը 1.5°C-ով կգերազանցի նախաարդյունաբերական մակարդակը մոտակա 5 տարիների ընթացքում,

2․ Կա 98% հավանականություն, որ առաջիկա 5 տարիներից առնվազն մեկը կլինի ամբողջ պատմության մեջ գրանցված ամենատաք տարին,

3․Էլ Նինյոն և կլիմայի փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, միասին կհանգեցնեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը

4․ Կանխատեսվում է, որ Արկտիկայում ջերմաստիճանի բարձրացումը միջինում երեք անգամ ավելին կլինի, քան աշխարհում։

Ըստ Փարիզյան համաձայնագրի, բացի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումից, մարդու գործնեության հետևանքով արտանետված ջերմոցային գազերը հանգեցնում են օվկիանոսի էլ ավելի տաքացմանը և թթվայնացմանը, ինչպես նաև ծովի սառույցի և սառցադաշտերի հալմանը, որը կբերի ծովի մակարդակի բարձրացմանը:

Փարիզյան համաձայնագիրը սահմանում է երկարաժամկետ նպատակներ, որոնցով աշխարհի բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գլոբալ ջերմոցային գազերի արտանետումների էական կրճատման ուղղությամբ, որպեսզի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի 2°C-ը:

Նոր զեկույցը հրապարակվել է Համաշխարհային օդերևութաբանական Կոնգրեսին ընդառաջ (մայիսի 22 – հունիսի 2), որի ընթացքում  կքննարկի թե ինչպես ուժեղացնել օդերևութաբանական և կլիմայական ծառայությունները՝ կլիմայի փոփոխության հետևաքներին դիմակայելու նպատակով:

Առավել մանրամասն՝ այստեղ․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով