Օրերս Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը, Գերմանիա կատարած իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում, իր օրակարգում առաձին ժամանակ է հատկացրել է նաև Գերմանիայի բնության պահպանության միությանը (NABU)։
Չնայած զբաղված գրաֆիկին Չարլզ Երրորդը Գերմանիայի նախագահի հետ այցելել է Բրանդենբուրգյան Բրոդովին էկո-գյուղում գտնվող ֆոն Մալցան ընտանիքի օրգանական գյուղատնտեսական ֆերմա:
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան գրասենյակից Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ, որ Թագավորի՝ անասնաբուծական ֆերմայում շրջայցից և «արքայական» պանրի պատրաստմանը մասնակցելուց հետո, Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) գլխավոր տնօրեն Լեյֆ Միլլերը ներկայացրել է NABU-ի ջրաճահճային տարածքների պահպանությանն ուղղված նախագծերի ներդրումը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ NABU-ի տնօրենը Բրիտանիայի թագավորի հետ հանդիպմանը առանձնահատում ընդգծել է նման տարածքների պահպանության կարևորությունը։
«Մեր համար մեծ պատիվ է, որ Չարլզ թագավորը իր եռօրյա պետական այցի ընթացքում ժամանակ տրամադրեց կլիմայական ֆոնդի մեր նախագծին»,- նշել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության գլխավոր տնօրեն Լեյֆ Միլլերը։






Թողնել մեկնաբանություն