Բուսաբանականը մետրոյում՝ մեկնարկել է հանրային իրազեկման նոր արշավ

https://eco.am/%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a5%d5%bf%d6%80%d5%b8%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d5%9d-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac/

Ապրիլի 7-21-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը (Երևանի բուսաբանական այգի) և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն, իրականացնում են «Բուսաբանականը մետրոյում» հանրային իրազեկման արշավը։

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիայից։

Բուսաբանական այգին գիտական, բնապահպանական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակություն ունեցող հաստատություն է, որտեղ աճեցվում, հետազոտվում և պահպանվում են ավելի քան 1500 բուսատեսակ ամբողջ աշխարհից: Այս արշավի նպատակն է հանրությանը ներկայացնել բուսաբանական այգիների դերը, գործունեությունը և նշանակությունը:

Երևանի մետրոպոլիտենը հնարավորություն է ընձեռում Երևանի բնակիչներին և մայրաքաղաքի հյուրերին բացահայտելու Երևանի բուսաբանական այգին՝ մեր քաղաքի «կանաչ թոքերը»։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։