«Բնությունը երեխաների աչքերով». բնանկարների ցուցադրություն` Բուսաբանական այգում

https://eco.am/%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b9%d6%84%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%b6/

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված Երևանի բուսաբանական այգում կայացավ «Բնությունը երեխաների աչքերով» խորագրով նկարների ցուցադրությունը։ Երեխաները բնությունը նկարել են այնպիսին, ինչպիսին կուզենային տեսնել` չաղտոտված, անվտանգ, մարդու գոյության հետ ներդաշնակ:

Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպված նկարների ցուցադրությունն ուղեկցվեց խաղերով և շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող հետաքրքիր դասախոսությամբ։ Նախարարության ներկայացուցիչները երեխաներին և նրանց ծնողներին ներկայացրին բնության հետ ներդաշնակ համակեցության կանոնները։

 

Այսօր առավել քան երբևէ կարևոր է դաստիարակել շրջակա միջավայրի հանդեպ հոգատար նոր սերունդ։ Այսօր երեխաներին փոխանցած համոզմունքներն ու արժեքները վաղը ձևավորելու են փոփոխության տանող վարքագծային սովորություններ: Անհրաժեշտ է դաստիարակել սերունդ, որը գիտակցում է՝  մարդը բնության մի մասն է, ոչ թե՝ սպառողը։

Ցուցադրության մասնակից փոքրիկներին, որպես խրախուսանք, տրվեցին շնորհակալագրեր և խրախուսական նվերներ։

Փոքրիկներին տրամադրվել է Գերմանիայի  միջազգային  համագործակցության ընկերության (GIZ)  կողմից  գործընկեր  նախարարությունների  հետ  համատեղ  իրականցվող  ECOserve   ծրագրի շրջանակում մշակված «Էներգապոլիա» բնապահպանական, կրթական  սեղանի խաղը։

Ի դեպ, շուտով նկարչական ցուցահանդեսին ներկայացված  նկարներով կտպագրվեն էկո-պայուսակներ՝ մեկտեղելով հայ երեխաների բնապահպանական երազանքներն ու բնության հանդեպ ունեցած վերաբերմունքը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով