Գրեթե 120 տարի բնապահպանական օրացույցում ապրիլի 1-ն աշխարհում նշվում է որպես Թռչունների միջազգային օր։ «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան ստորագրվեց 1906 թվականի ապրիլի 1-ին: Որպես Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984թ-ից։ Որից հետո տոնի նշելու գաղափարն արագ տարածվել է ամբողջ աշխարհով:
Տոնի խորհուրդը մեկն է՝ նպաստել թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանությանը:
Աշխարհում գոյություն ունեն շուրջ 9800 տեսակի թռչուններ: Հայաստանը իր փոքր տարածքի համեմատ բավականին հարուստ թռչնաշխարհ ունի: Մեր երկրի սահմաններում հայտնաբերված և ուսումնասիրված են շուրջ 376 տեսակի թռչուններ։
Հանրապետության թռչնաշխարհի կազմում թեպետ բացակայում են էնդեմիկ տեսակներ, սակայն մի քանի տասնյակ կիսաանապատային ու ալպյան ձևեր գնահատվել են որպես կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված կամ խոցելի թռչնատեսակներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Աշխարհում շատ թռչուններ սատկում են մաստակից․ ապրիլի 1-ին նշվեց Թռչունների պաշտպանության օրը
Թողնել մեկնաբանություն