Փետրվարի 15-ին Solar Orbiter զոնդի տեսախցիկի միոջոցով Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) մասնագետներին, հաջողվել է գրանցել արեւային ամենամեծ բռնկումը՝ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից։
Սակայն, Երկրի վրա ազդեցության հետեւանքներ չեն եղել քանի որ բռնկումը տեղի է ունեցել Արեւի հակառակ կողմում, որը շրջված է մեր մոլորակից։
Պսակային արտանետումը ֆիքսվել է Full Sun Imager տեսախցիկով, որը նախատեսված է աստղի ամբողջ մակերեսի դիտարկման համար: Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել թե՛ պլազմայի արտանետումները, թե՛ ամբողջ արեգակնային սկավառակը, ինչը հնարավորություն է տվել գնահատել երեւույթի ողջ ծավալը։
Աստղագետները կարծում են, որ թեեւ այս բռնկումը մասնիկներ չի ուղարկել Երկիր (ինչը տեխնիկական խափանումների կհանգեցներ), այն կարեւոր հիշեցում է Արեգակի անկանխատեսելիության մասին: Ըստ նրանց, ավելի լավ ուսումնասիրելով նման իրադարձությունները, կկարողանանք պաշտպանել մեր մոլորակն արեւային էներգիայի արտանետումների վնասակար հետեւանքներից։






Թողնել մեկնաբանություն