Արևային էլեկտրակայանները ավելացնում են իրենց հասցեները: Հետաքրքիր և հուսադրող է այն, որ ոլորտին ուշադրություն են դարձնում ոչ միայն ֆիզիկական անձինք, այլ նաև բիզնեսները: Սա վստահաբար գոհացնող այլընտրանք է: Էներգետիկ բացերը լրացնելու այս միտումը խոստանում է ավելի լավ վաղվա օր: Իհարկե խոչընդոտները կան, բայց դրանք ավելի են մոտիվացնում և օգնում շարժվել դեպի առաջ:
Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am-ի եթերում Կարեն Գրիգորյանը «Էկոանկյուն» հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանի առաջին հաղորդման ժամանակ «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանի հետ խոսել են էներգետիկ բացերը լրացնելու ճանապարհների ու այդ ընթացքում հանդիպած խոչնդոտների շուրջ։
Ի դեպ, երկրորդ եթերաշրջանում «Էկոանկյուն» հաղորդաշարը ենթարկվել է ֆորմատային փոփոխության։ Հաղորդաշարի շրջանակում Վարդան Հովսեփյանը կհանդիպի տարբեր հյուրերի հետ, որի ընթացքում կքննարկեն, թե ինչպես Հայաստանը դարձնել էկո երկիր, ինչպես ուղղորդել բիզնեսը արևային էներգետիկայի՝ բնապահպանական լուծումներով։
Մանրամասները՝ տեսանյութում․
Թողնել մեկնաբանություն