Բոլոր էներգետիկ ռեսուրսներից արևային էներգիան ամենահարուստն է բոլոր էներգետիկ ռեսուրսներից և կարող է օգտագործվել նույնիսկ ամպամած եղանակին:
Արևային տեխնոլոգիաները կարող են ապահովել ջերմություն, հովացում, բնական լույս, էլեկտրականություն և վառելիք տարբեր կիրառությունների համար: Այս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արևի լույսը վերածելու էլեկտրական էներգիայի՝ օգտագործելով ֆոտոգալվանային վահանակներ կամ հայելիներ, որոնք կենտրոնացնում են արևի ճառագայթումը:
Վերջին տասնամյակում արևային մարտկոցների արտադրության արժեքը կտրուկ նվազել է՝ դրանք դարձնելով ոչ միայն մատչելի, այլև հաճախ էլեկտրաէներգիա արտադրելու ամենաէժան միջոց:
Eco.am սոցիալական հարթակն ուսումնասիրել է, թե բացի կենցաղում էլ ո՞ր ոլորտներում են օգտագործվում արևային մարտկոցները։
Տիեզերագնացություն
Հենց այս ոլորտում են արևային մարտկոցները գտել իրենց հիմնական կիրառությունը։ Այս սարքերն էլեկտրաէներգիայի ինքնավար աղբյուրներ են, որոնք էներգիա են մատակարարում տիեզերական կայանների բոլոր համակարգերին և կենսապահովման կայանքներին, ինչպես նաև ապահովում են բոլոր սարքավորումների անխափան և ճշգրիտ աշխատանքը: Մարտկոցները միաժամանակ սնուցում են սարքավորումը և լիցքավորում այն մարտկոցները, որոնք սնուցում են տիեզերական սարքերը ուղեծրի ստվերային հատվածներում։
Օդանավաշինություն
Օդանավաշինության մեջ արևային մարտկոցների օգտագործումը դարձել է երկինքը նվաճելու պատմության կարևորագույն ձեռքբերումը։ Լույսի գեներատորների շնորհիվ ինքնաթիռները կարող են բավականին երկար մնալ երկնքում առանց վառելիք օգտագործելու։ Արևային կայանքներով հագեցած ինքնաթիռների շարժիչներն աշխատում են արտադրված էլեկտրաէներգիայի վրա։ Թռիչքի ժամանակ ցերեկային ժամերին լիցքավորվում են ինքնաթիռի մարտկոցները, որոնք մթության մեջ իրենց լիցքավորումը կտան շարժիչներին՝ թռիչքը շարունակելու համար։ Նման ինքնաթիռները կարևոր նշանակություն ունեն կապի և հետախուզության, ինչպես նաև քաղաքացիական և գիտական նպատակների համար:
Շենքերի էներգամատակարարում
Բնակելի և արտադրական շենքերի պահեստային (կայանների կամ ենթակայանների վթարային անջատման, էլեկտրահաղորդման գծերի խափանումների դեպքում) կամ հիմնական (եթե էլեկտրաէներգիայի կենտրոնացված աղբյուրին միանալու հնարավորություն չկա) էլեկտրամատակարարման, ինչպես նաև փողոցների լուսավորության համար արևային մարտկոցներն իդեալական սարքավորում են։ Հաշվի առնելով, որ ավանդական էլեկտրաէներգիայի արտադրության մեջ (դա վերաբերում է ՋԷԿ-երին) այրվում են հանածո վառելանյութեր, մթնոլորտ են արտանետվում հսկայական քանակությամբ վնասակար գազեր՝ հանգեցնելով համաշխարհային ջերմոցային էֆեկտի։
Ավտոմեքենաներ և այլ տրանսպորտային միջոցներ
Ավտոմոբիլային արդյունաբերության մեջ արևային կայանքներն սկսում են առաջնահերթություն դառնալ: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտը ոչ միայն հարգանքի տուրք է նորաձևությանը, այլ կենսական միջոց: «Կանաչ» մեքենաներում ցերեկային ժամերին շարժիչներն աշխատում են արևային գեներատորի կողմից արտադրվող էլեկտրականությամբ, իսկ գիշերը՝ լիցքավորված մարտկոցներով։ Նման մեքենան կարող է զարգացնել զգալի արագություն՝ 135 կմ/ժ։
ECO.AM
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
5 կարևոր դիտարկում․ օգտագործված մարտկոցները վնաս են հասցնում շրջակա միջավայրին
Թողնել մեկնաբանություն