Արևային համակարգերի ոլորտում օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են. «Էկոանկյուն»

https://eco.am/%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d6%85%d6%80%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a4/

«Արևային համակարգերի ոլորտում օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ և կարևոր են: 2017-ին մի շարք նորություններ գրանցվեցին, որոնք հեշտացրեցին ոլորտի առաջխաղացումը»,- Լրատվական Ռադիո FM106.5 -ի եթերում հեռարձակվող «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։

Ըստ զրուցակցի, կարելի էր կուտակել էներգիան ցանցում և հետվերարադարձով ծախսել այն․ «Սա իսկապես հետաքրքրեց շատերին ու դա ապահովեց զգալի դինամիկա: Հաջորդ փոփոխությունը արդեն 2020 թվականին էր, որի շնորհիվ նախորդ օրինագիծն ավելի մեծ հնարավորություններ տվեց: Երկար սպասված ծախսերի կրճատումը վերջապես իրականություն դարձավ»:

Ռադիոհաղորդման ընթացքում «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը և Կարեն Գրիգորյանը կրկին անդրադարձան վերականգնվող էներգիայի ոլորտին առնչվող կարևոր հարցերին։

Առաջիկա երեք ամսիների ընթացքում, FM106.5 հաճախականությամբ ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։

Մանրամասները՝ տեսանյութում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով