Արջն ու ավանակը՝ «Օսկարի» բեմում

https://eco.am/%d5%a1%d6%80%d5%bb%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a8%d5%9d-%d6%85%d5%bd%d5%af%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a2%d5%a5%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4/

Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում 95-րդ անգամ անցկացվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը: Eco.am սոցիալական հարթակը նկատեց, որ հեղինակավոր կինոմրցանակաբաշխության ժամանակ, օսկարակիր արտիստներին հավասար, ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչները։

Նախ, «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ աստղային ավանդական կարմիր գորգը փոխարինվել էր բաց դարչնագույնով։ Այս տարվա գորգի գույնն ընտրել են Vogue-ի և Met Gala-ի խորհրդատուները։ Մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց ընտրությունը հիմնավորել են, թե ցանկանում են մայրամուտի ճանապարհը ծովափ հիշեցնի:

Իսկ արդեն բուն մրցանակաբաշխության ժամանակ բեմում հայտնվեցին ավանակն ու արջուկը։ Սկզբում՝ մրցանակաբաշխության հյուրերի ուժգին ծափերին է արժանացել ավանակը, երբ «Լավագույն դիզայների» անվանակարգի հաղթողին հայտարարելու համար մրցանակաբաշխության հաղորդավար Ջիմմի Քիմմելը բեմ է դուրս եկել ավանակի հետ։ Հաղորդավարը նշել է, որ ավանակը Մարտինա Մակդոնայի «Ինշիներայի բանշիա» ֆիլմի հերոսն է, որի մականունը Ջեննի է։

Իսկ «Լավագույն վիզուալ էֆֆեկտներով» ֆիլմի հաղթողին հայտարարելուց առաջ էլ դերասանուհի Էլիզաբեթ Բենքսի հետ բեմ է դուրս եկել արջուկը։ Բենքսը կատակել է, որ եթե իր ֆիլմում չլինեին վիզուալ էֆֆեկտներ, ֆիլմի արջը կունենար հենց այն տեսքը, որն ունի իր հետ բեմում գտնվողը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով