Մենք սկսում ենք նոր նախագիծ՝ ուղղված էներգախնայողությանն ու բնապահպանությանը։
4 ամիսների ընթացքում հանրային ճանաչում ունեցող մի շարք անձինք կկիսվեն մեզ հետ կենցաղում էներգիան խնայելու իրենց փորձով ու խորհուրդներով։ Նախագծին աջակցում է ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ ընկերությունը։ Շարքը սկսում ենք հեռուստահաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի հետ:
Հաղորդավարուհին խորհուրդ է տալիս սմարթֆոնը լիցքավորելիս կիրառել «ինքնաթիռի ռեժիմ»-ը։
Լիցքավորման ընթացքում միացրո՛ւ հեռախոսի «ինքնաթիռի ռեժիմ»-ը, որպեսզի այդ ընթացքում սարքը չսպառի էներգիա՝ փորձելով միանալ բջջային կապին, GPS-ին, կամ փնտրել հնարավոր WiFi միացումներ: Երբ ինքնաթիռի ռեժիմի եք անցնում, ձեր հեռախոսն ավելի արագ է լիցքավորվում: Այս հնարքը նաև երկարացնում է հեռախոսի «կյանքի տևողությունը»։ Էներգախնայողության ի՞նչ միջոցներ գիտես։ Դու էլ կիսվիր մեզ հետ քո իմացած հնարքներով՝ օգտագործելով #ԱրիԽնայենքԷներգիան հեշթեգը։
Թողնել մեկնաբանություն