Ասուպային առատ հոսքը սկսվել է հուլիսի 17-ից

https://eco.am/%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%ba%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf-%d5%b0%d5%b8%d5%bd%d6%84%d5%a8-%d5%bd%d5%af%d5%bd%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab%d5%bd%d5%ab-17/

Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։

Eco.am սոցիալական հարթակը, Բյուրականի աստղադիտարանից տեղեկացացվ, որ այս տարի ասուպային հոսքը սկսվել է հուլիսի 17-ից և առավելագույն պիկը լինելու է օգոստոսի 12/13-ի գիշերը, սակայն առատ են նաև դրան նախորդող և հաջորդող գիշերներ։

Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել