Ապրիլի 15-ը՝ Էկոլոգիական գիտելիքի օր

https://eco.am/%d5%a1%d5%ba%d6%80%d5%ab%d5%ac%d5%ab-15-%d5%a8%d5%9d-%d5%a7%d5%af%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%ab-%d6%85%d6%80%d5%a8/

Ամեն տարի ապրիլի 15-ն  աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես բնապահպանական գիտելիքի օր: Օրվա պատմությունը սկսվել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի համաժողովում, որտեղ քննարկվել են շրջակա միջավայրի խնդիրները և ընդգծվել էկոլոգիական կրթության հսկայական նշանակությունը աշխարհի բոլոր երկրների բնակչության համար՝ որպես գոյատևման և կայուն զարգացման ռազմավարության իրականացման մաս։

Օրվա հիմնական նպատակներն են՝

1․ խթանել բնապահպանական գիտելիքները և հասարակության էկոլոգիական մշակույթի ձևավորումը,

2. հասարակության լայն շերտերին իրազեկել էկոլոգիական անվտանգության և շրջակա միջավայրի վիճակի մասին,

3. ինչպես նաև դաստիարակել և պատրաստել քաղաքացիներ, ովքեր կարող են մտածել էկոլոգիապես։

Շատ երկրներում էկոկրթությունը ​​հանդիսանում է կրթության և դաստիարակության առաջնահերթ ոլորտ: Բնակչության շրջանում էկոլոգիական մշակույթի զարգացմանն ուղղված գործունեությունը և բնական միջավայրի նկատմամբ հարգանքը ողջ մարդկության անվտանգ ապագայի գրավականն է:

Շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքը և բնական ռեսուրսների անխնա օգտագործման վերաբերյալ մակերեսային ընկալումը հետևանք են էկոլոգիական գիտելիքների և մշակույթի ցածր մակարդակի կամ բացակայության:

Հետևաբար նոր էկոլոգիական մտածելակերպի ձևավորումը, հիմնված բնության և հասարակության համատեղ զարգացման սկզբունքների վրա, անհնար է առանց համընդհանուր էկոլոգիական կրթության և դաստիարակության:

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները դպրոցներ և նախակրթական հաստատություններ պարբերաբար փոխադարձ այցերի միջոցով մշտապես իրականացնում են էկոլոգիական իրազեկմանը և մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բուսաբանական այգում բացվեց Էկոլոգիական կրթության կենտրոն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով