Անպիտան իրերից խելացի թափոնաման․ «Կափարիչն աղբ չէ՛» մրցույթ-ծրագիրը՝ դպրոցականների շրջանում

https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%ba%d5%ab%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%ad%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%e2%80%a4-%d5%af%d5%a1/

Դեռևս նախորդ տարվա ավարտին «Էկո-աղբ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Կափարիչն աղբ չէ» մրցույթ-ծրագիրը՝ դպրոցականների շրջանում։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ մեկնարկած ծրագրին մասնակցում է 18 դպրոց՝ ՀՀ մարզերից։ Նրանցից պահանջվել է, մինչև ուսումնական տարվա ավարտը, հավաքագրել իրենց սպառումից գոյացած պլաստիկ կափարիչները, որոնք կտեղափոխվեն համապատասխան գործարան, իսկ գոյացած գումարը, կտրամադրվի դպրոցներին՝ կարիքների լուծման նպատակով։

Ըստ ծրագրի, երկամսյակի ընթացքում աշակերտները, «Teach For Armenia/Դասավանդի՛ր, Հայաստան»-ի իրենց առաջնորդների օգնությամբ, կկշռեն կափարիչները։ Երկամսյակի ընթացքում ամենաշատ կափարիչներ հավաքած առաջին երեք դպրոցները կստանան պատվոգրեր, իսկ նրանց գրադարանները կհամալրվեն նոր գրականությամբ:

Օրերս ամփոփվել է «Կափարիչն աղբ չէ՛» ծրագրի շրջանակներում իրականացված «Խելացի թափոնաման» մրցույթի մասնակիցների աշխատանքները, որին մասնակցել է 135 աշակերտ՝ ՀՀ 4 մարզի 12 դպրոցից: Մրցույթի առաջադրանքն էր՝ պատրաստել թափոնաման՝ նախատեսված պլաստիկե կափարիչների համար՝ անպիտան իրերին երկրորդ կյանք տալու միջոցով, և տեղադրվեր դպրոցում ողջ ուսումնական տարվա ընթացքում:

Կազմակերպիչները խոստովանում են, որ հաղթողների ընտրությունը բավականին բարդ է եղել, քանի որ բոլոր թափոնամաններն ի ցույց են դրել աշակերտների  ստեղծարարությունը:  Արդյունքում, հաղթող է ճանաչվել Արարատի մարզի Սիս գյուղի մասնակից 5-7-րդ դասարանի 10 աշակերտ և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդ՝ Անահիտ Վահանյանը: Նրանք պատրաստած բարի և դրական թափոնամանը, որը բավականին տարողունակ է, կառուցվածքը թույլ է տալիս տարանջատել կափարիչներն ըստ գույների: Թափոնամանն արդեն իսկ տեղադրվել է դպրոցում՝ «Կափարիչն աղբ չէ՛» վերտառությամբ պաստառի ուղեկցությամբ:

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։