Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, ARALEZ ՀԿ-ն կազմակերպել էր ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ։ Ծաղկահավաքի ընթացքում հավաքվել են ապրիլի 24-ին անմար կրակի մոտ դրված ծաղիկները՝ երկրորդ կյանք ստանալու համար:
Հավաքված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ, մոմեր պատրաստելու համար:
Թողնել մեկնաբանություն