Ալյասկայի գետերը «ժանգոտում են»

https://eco.am/%d5%a1%d5%ac%d5%b5%d5%a1%d5%bd%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a3%d5%a5%d5%bf%d5%a5%d6%80%d5%a8-%d5%aa%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6/

Արբանյակային պատկերները և Ալյասկայի Բրուքս լեռնաշղթայի 75 տեղանքների ջրի նմուշառման արդյունքները ցույց են տալիս, որ գետերի ջրերը բյուրեղյա մաքուր կապույտից վերածվել են պղտոր նարնջագույնի, ինչը հավանաբար պայմանավորված է հավերժական սառույցի հալեցման արդյունքում առաջացած հանքանյութերով: Այս խնդիրը առաջին անգամ նկատել էին 2018 թվականին:

Ըստ փորձագետների Ալյասկայի գետերում ջրի բաղադրության փոփոխությունները կարող են ազդել խմելու ջրի որակի և ձկնաբուծության վրա` խոչընդոտելով ձկների միգրացիան դեպի ձվադրման տարածքներ։

Ջրի նմուշներ հավաքվել են նույնիսկ հեռավոր շրջաններից ուղղաթիռների օգնությամբ:  Ջրի որոշ նմուշներում թթվայնության մակարդակը 2․3 է։ Այս շատ թթվային միջավայրը նպաստում է, որ որոշ մետաղներ ինչպիսիք են երկաթը, ցինկը, նիկելը, պղինձը և կադմիմումը անցնեն ջրային միջավայր, որն էլ առաջացնում է ջրի գույնի փոփոխությունը:

Մանրամասները՝ այստեղ․

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով