Ալկոհոլի հետևանքները

https://eco.am/%d5%a1%d5%ac%d5%af%d5%b8%d5%b0%d5%b8%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Երբեմն, մարդիկ դատարկ օղու շշերի քանակն ավելացնելով, փորձում են սպանել վիշտն ու անհաջողությունները։  Իսկ որոշ ժամանակ անց, ալկոհոլը դառնում է նրանց կյանքի անբաժան մասնիկը, արդյունքում՝ չեն էլ նկատում, որ ձեռք են բերում մի շարք հիվանդություններ։

Փորձենք պարզել, թե օրգանիզմի վրա ինչ հետևանքներ է թողնում ալկոհոլի ինտենսիվ ու անսահմանափակ օգտագործումը։

ԱՉՔԵՐ– տեսողությունն առանձնապես շատ է տուժում: Անդառնալի փոփոխությունները վնասում են ցանցաթաղանթը և աչքերի ներվը:

ԿՈԿՈՐԴ– Բորբոքային պրոցեսները տանում են ձայնալարերի բորբոքման, երևան են գալիս ալկոհոլային խռպոտություն, իսկ ծայրահեղ դեպքում՝ ձայնի կորուստ:

ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ-Նպաստում է զանազան հիվանդությունների նախատրամադրվածության՝ թոքերի բորբոքման, տուբերկուլյոզի: Ալկոհոլիկների մոտ այդ հիվանդություններն ընթանում են  առանձնապես ծանր, չէ՞ որ առկա է օրգանիզմի ընդհանուր հյուծվածություն:

ԹՈՔԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ փափկությունը նույնպես այլասերվում է, որը առաջացնում է թոքերի էնֆիզեմա:

ԼՅԱՐԴ– Ալկոհոլյաին խմիչքների օգտագործման հետևանքով ճարպային բջիջները այլասերվում են: Դրանց փոխարեն առաջանում է սպիավոր հյուսվածք, որը սեղմում է մնացած բջիջներին, ինչը և հանգեցնում է դրանց մեկուսացմանը: Լյարդը փոքրանում է, դառնում է պինդ: Գործը կարող է հասնել այնտեղ, որ լյարդը կդադարի կատարել օրգանիզմում թույները չեզոքացնելու իր ֆունկցիան:

ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՈՒՂԻ- Ալկոհոլի մշտական գրգռումից մարսողական ուղին բորբոքվում է: Բորբոքումը դրսևորվում է այրոցով, անոթի ժամանակ սրտխառնոցով ու հաճախ, նաև ցավերով: Առանձնապես ալկոհոլի ներգործությանը ենթարկվում է ստամոքսի լորձաթաղանթը: Այն դառնում է անհարթ, գորշ, նրա վրա առաջանում են թարախապալարներ և թարախակույտեր, որի հետևանքով առաջանում է արյունահոսություն կամ նույնիսկ ստամոքսի պատերը ծակվում են: Հետագայում լորձաթաղանթի վրա կարող է առաջանալ ուռուցք:

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ– Ամենից լուրջ փոփոխություններ տեղի են ունենում կենտրոնական նյարդային համակարգում՝ խանգարումներ մտածողության, կամքի և զգացմունքների ոլորտում: Հոգեկան աննորմալություններ և այլն:

ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ– Սրտմկանը գերաճում է, պատվում է ճարպաշերտով: Անդառնալի փոփոխություններ են կրում նաև զարկերակները: Վրա է հասնում կարծրախտը, այստեղից՝ ինֆարկտները և արյունազեղումները:

ԵՐԻԿԱՄՆԵՐ-Ալկոհոլի ազդեցությունից այս օրգաններն աշխատում են շատ լարված, իսկ դա վատ է հատկապես, եթե դրանք բորբոքված են՝ ալկոհոլը վատացնում է դրանց վիճակը և հանգեցնում ցեռոզի:

ՀՈՐՄՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ– Ալկոհոլը բացասաբար է ազդում հիպոֆիզի, վահանաձ և գեղձի և մակերիկամի վրա: Առաջին փուլում՝ հորմոնների ուժեղ ազդեցություն, հաջորդում՝ չափից ավելի գրգռվածություն, ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարում:

Ի դեպ, ալկոհոլը բացասաբար է ազդում նաև սեռական օրգանների վրա: Նվազում է նաև սեռական կարողությունը՝ երբեք չի կարելի ալկոհոլը համարել գրգռող միջոց:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել