«Ազնավուր» քոլեջի ուսանողների էկոկրթական յուրահատուկ դասը՝ «Ջրվեժ» անտառպարկում. տեսանյութ

https://eco.am/%d5%a1%d5%a6%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d6%80-%d6%84%d5%b8%d5%ac%d5%a5%d5%bb%d5%ab-%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80/

Էկոկրթությունը շրջակա միջավայրի պահպանության ու բնապահպանության կարևոր կետերից է։ Ուսումնական տարբեր հաստատություններ յուրովի են փորձում էկոկրթությունը առօրյա դարձնել իրենց աշակերտների ու ուսանողների համար։ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները էկոկրթության պակաս չունեն, քանի որ ամենօրյա ուսումնական պլանին զուգահեռ ստանում են նաև պրակտիկ էկոկրթություն՝ համատեղելով օգտակարն ու հաճելին։

Օրինակ վերջերս քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները, լուսանկարչության դասախոս Գեղամ Հախվերդյանի ուղեկցությամբ ուսումնական պրակտիկան անցկացրին Արգելոցապարկային Համալիրի «Ջրվեժ անտառպարկում։ Ուսանողները տեսախցիկի օբյեկտիվի շնորհիվ որսալով անտառպարկի աշնանային գեղեցկությունն ու գույները։ Ապա ուղևորվեցին դեպի հայաստանյան այլ տեսարժան վայրերում վավերագրելու բնությունը։

Իսկ քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտությամբ սովորող ուսանողները, դասախոս Սամվել Ենոքյանի ուղեկցությամբ, վրձնի ու գունաներկերի օգնությամբ աշնանային շունչն ու անտառպարկի հարուստ բնությունը արտացոլեցին թղթին՝ ստանալով յուրահատուկ բնանկարներ։

Eco.am

Մանրամասները տեսանյութում․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով