Ճիշտ սնվելը ոչ միայն առողջ ապրելակերպի գրավականն է, այլ՝ ինչպես հին հունական ասացվածքն է ասում՝ մենք այն ենք ինչ ուտում ենք։
Eco.am-ն այսօր ներկայացնում է ամերիկացի այլընտրանքային բժշկության ջատագով Հերբերտ Շելտոնի մեթոդը, որին հետևելով կարող եք կարգավորել ձեր քաշը։
Ըստ այդ մեթոդի, անհամատեղելի մթերքներն իրար խառնելու փոխարեն, դրանք պետք է առանձին-առանձին ուտել։ Այսինքն, եթե ցանկանում եք գրագետ սնվել, ուրեմն այդ դասակարգումը պետք է անգիր իմանաք՝ բազմապատկման աղյուսակի նման և տարբեր խմբերի պատկանող մթերքները չուտել միասին։
Ստորև ներկայացնում ենք այդ խմբերը․
1․ Սպիտակուցներ- ընկուզեղեն, լոբեղեն, սոյա, միս, ձուկ, հավկիթ, պանիր։
2․ Ճարպեր – սերուցք, թթվասեր, ճարպ, կարագ։
3․ Օսլա– հացաբույսեր, կարտոֆիլ, սիսեռ։
4․ Չափավոր օսլա պարունակող մթերքներ– ծաղկակաղամբ, ճակնդեղ, գազար։
5․ Քաղցր մրգեր – բանան, խուրմա, չամիչ, թուզ, սև սալորաչիր։
6․ Կիսաթթու մրգեր– բալ, խնձոր, տանձ, ծիրան, մանգո։
7․ Թթու մրգեր և բանջարեղեն– նարինջ, արքայախնձոր, նուռ, թուրինջ, կիտրոն, դեղձ, խաղող, լոլիկ։
Տարբեր խմբերի պատկանող մթերքներից կարելի է միայն համադրել օսլան և ճարպերը, այսինքն, տապակած կարտոֆիլը կարելի է ճարպի հետ ուտել, բայց կոտլետի հետ՝ ոչ մի դեպքում։ Իսկ բուտերբրոդների մասին ընդհանրապես պետք է մոռանալ, քանի որ օսլան չի համատեղում սպիտակուցների հետ։
Կան նաև ոչ մի խմբի հետ չհամատեղվող մթերքներ
Օրինակ՝ դդումը։ Այն կարելի է ուտել միայն հերթական սնունդն ընդունելուց երկու ժամ հետո։ Այդպիսին է նաև կաթը, քանի որ դրա մեջ միաժամանակ և՛ սպիտակուցներ, և՛ ածխաջրեր կան։
Ըստ այս մեթոդի երեխաներին մայրիկների կողմից պարտադրվող ապուրներն իսկական փորձություն են ստամոքսի համար։
Գրագետ սնվելու համար պետք է պահպանել մի կանոն ևս․ուտելուց կես ժամ առաջ հարկավոր է մեկ բաժակ որևէ հեղուկ խմել, իսկ ուտելու ընթացքում՝ երբեք։






Թողնել մեկնաբանություն