Կոսմետոլոգիայում դեմքի մաշկը համարվում է հայելի, որքան այն մաքուր պահպանեցիք, այնքան կարտացոլվի մաշկի իրական պատկերը։ Երբեմն, խնամքի համար նախատեսված տարատեսակ քսուքների ու դիմակների օգտագործումից դեմքը հոգնում է ու հակառակ ազդեցությունն ունենում։ Դրա համար կարևոր է, որ մինչ դրանց կիրառելը դեմքի մաշկը մաքուր լինի։
Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի կարևոր քայլեր ու բաղադրիչներ, որոնց օգնությամբ ձեր դեմքն իսկապես կլինի մաքուր, իսկ սնուցող դիմակներն էլ ճիշտ կծառայեն իրենց նպատակին։
1․ Համոզվե՛ք, որ դիմակները միշտ քսում եք մաքրված և շերտավորված մաշկին: Պիլինգը ոչ միայն կհեռացնի մեռած մաշկը, այլ նաև կբարձրացնի արյան շրջանառությունը, ինչը կբարելավի դիմակների արդյունքները:
2․ Համոզվե՛ք, որ դեմքի խնամքի համար ձեր պատրաստած զանգվածը լավ խառնել եք, որպեսզի այն հնարավորինս հարթ տարածվի դեմքի վրա և սնուցի մաշկը։
3․ Համոզվե՛ք, որ բոլոր գործերն ավարտել եք, դիմակը քսելիս միտքը պետք է հանգիստ լինի։ Դիմակը քսելուց հետո հանգիստ տեղավորվեք բազմոցին, այն նախ կհանգստացնի և կօգնի լիցքաթափվել, ապա թույլ չի տա, որ դեմքից դիմակը սահի։
4․ Որոշ մրգահյութեր չափազանց հեղուկ են պարունակում և դեմքին տարածելիս ձեր մաշկի վրա չեն մնա: Մածուկը խտացնելու համար կարող եք մրգերի միջուկին ավելացնել վարսակ:
5․ Դիմակը քսելուց հետո պետք է ծածկեք ինչպես դեմքը, այնպես էլ պարանոցը, քանի որ երկուսն էլ հավասարապես ենթարկվում են շրջակա միջավայրի ազդեցությանը:
Բաղադրիչներ, որոնք սնուցող դիմակներն ավելի արդյունավետ կդարձնեն
Մեղր – Խոնավեցնում է մաշկը և կանխարգելում պզուկների ի հայտ գալը:
Կիտրոնի հյութ. Սպանում է մանրէները, նվազեցնում է բծերը, բարելավում է դեմքի գույնը և պայքարում պզուկների դեմ:
Յոգուրտ – Հեռացնում է ավելորդ յուղը, պաշտպանում է մաշկը արևի վնասակար ճառագայթներից և մաշկը դարձնում է հարթ ու փափուկ:
Կաթ – Կաթը հիանալի մաքրող և խոնավեցնող նյութ է: Այն ուժեղացնում է մաշկի առաձգականությունը և բարելավում դեմքի գույնը:
Կանաչ թեյ – Այն օգնում է թարմացնել դեմքի մաշկը:






Թողնել մեկնաբանություն