Պարզաբանում ՇՄ-ի կողմից «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնության ֆեյսբուքյան հրապարակմանը

https://eco.am/%d5%ba%d5%a1%d6%80%d5%a6%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d5%b4-%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%ab%d6%81-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bf/

Ի պատասխան «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնության «Մեր ստուգայց իրականացնող խմբերից մեկը «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի երրորդ պահաբաժնում գտել է մեծաքանակ ծառահատումներ» վերտառությամբ ֆեյսբուքյան հրապարակման.
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հրապարակման հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի և «Դիլիջան» ազգային պարկի   աշխատակիցների կողմից «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնում իրականացվել են տարածքի տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում պարզվել է, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր ամիսների ընթացքում ապօրինի հատվել են 5 – 10 մ բարձրությամբ, 4 – 52 սմ տրամաչափերի, ընդհանուր 6 խմ,  13 տարբեր ծառատեսակների ճյուղեր և ճյուղիկներ ( որից՝ 9 բոխի, 3 կաղնի և 1 հացենի):
Հաջորդ հրապարակման մեջ նշված տեղեկությունը՝ «Հենց նոր գտանք 30-ից ավել կտրած։ Երկու օրվա մեջ համարյա 100 հատ ծառ…», նույնպես չի   համապատասխանում իրականությանը, քանի որ հատվել են այդ քանակությամբ ճյուղեր և ճյուղիկներ, ոչ թե ծառեր։
Նշենք նաև, որ ապօրինի հատված ծառերի ճյուղերը ծառատեսակների  հետագա աճի և զարգացման համար որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ։
Տեղեկացնում ենք, որ ապօրինի հատված  փայտանյութի մի մասը հայտնաբերվել  է, կազմվել համապատասխան արձանագրություն և ուղարկվել  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժին։
Շնորհակալություն ենք հայտնում «Բնապահպանի տուն» հասարակական  նախաձեռնությանը  սրտացավ վերաբերմունքի համար։
«Դիլիջան» ազգային պարկի յուրաքանչյուր աշխատակից բարեխղճորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները։
Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով