Առողջությունը պահպանելու հարցում չինացիները առաջին տասնյակում են, քանի որ նրանք նախանձելի առողջություն ունեն։ Դրա համար չինացիները մշակել են առողջության հատուկ այբուբեն և հավատացնում են, որ օրգանիզմի առույգությունը պահպանելու լավագույն միջոցը այդ այբուբենի կանոններին հետևելն է։
Eco.am-ն իր ընթերցողների համար ներկայացնում է չինացիների առողջության այբուբենի կանոնները։
1․ Ամեն օր պետք է դեմքի մերսում անել։
2․ Մազերը պետք է սանրել օրը մի քանի անգամ՝ փայտե սանրով։
3․ Արթուն ժամանակ աչքերը պետք է մշտապես շարժման մեջ լինեն։
4․ Լսողությունը պետք է միշտ արթուն պահել։
5․ Վերին և ստորին ծնոտները պետք է միշտ միացված լինեն։
6․ Պետք է շնչել քթով, ոչ թե՝ բերանով։
7․ Սիրտը չի կարելի ծանրաբեռնել ավելորդ հույզերով։
8․ Մեջքը պետք է մշտապես ուղիղ պահել։
9․ Օրվա ընթացքում երբեմն պետք է մերսել որովայնը՝ մեղմ շարժումներով։
10․ Խոսել պետք է հանգիստ և շատ ցածր ձայնով, որպեսզի դիմացինը ջանք թափի լսելու, թե ինչ ես խոսում, այլ ոչ թե՝ դու ջանք թափես, որպեսզի դիմացինը լսի քեզ։
Առաջին հայացքից այս կանոնները պարզունակ ու անտրամաբանական են թվում, բայց հետևելով դրանց՝ մենք, փաստորեն, մարզում և ամրապնդում ենք մեր ներքին պաշարները, սովորում ճիշտ սպառել կենսաէներգիան, որոնք էլ սռողջությունը պահպանելու կարևորագույն պայմաններից են։






Թողնել մեկնաբանություն