Ուղեղի աշխատանքը կարգավորող 8 կարևոր սնունդ

https://eco.am/%d5%b8%d6%82%d5%b2%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d5%b2-8-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%bd/

Առողջ սիրտը խթանում է առողջ ուղեղ ունենալուն, իսկ ուղեղի լավ աշխատանքին խթանում է ոչ միայն բավարար քունը, այլ նաև ճիշտ սնունդը։ Eco.am-ն առաջարկում է 8 սնունդ, որոնք կօգնեն Ձեզ բարելավել հիշողությունը։

1Քրքում-Այն հիմնական բաղադրիչն է կարրի փոշու մեջ, և ունի մի շարք օգտակար հատկանիշներ ուղեղի համար։

Կարող է բարելավել հիշողությունը: Հիմնականում օգտակար է այն մարդկանց հիշողության համար, ովքեր ունեն Ալցհեյմերի հիվանդությունը(կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը). Այն նաև օգնում է մաքրել ամիլոիդային սալերը, որոնք այս հիվանդության  վառ նշաններից են։

Թեթևացնում է դեպրեսիան: Այն առաջացնում է օրգանիզմում սերոտոնին և դոպամին, երկուսն էլ բարձրացնում են տրամադրությունը։

Օգնում է ուղեղի նոր բջիջների աճին: Կուրկումինը առաջացնում է ուղեղից բխող նեյրոտրոֆիկ հորմոն, որը պատասխանատու է նոր բջիջների առաջացմանը։

2Սուրճ – Սուրճի 2 կարևոր բաղադրիչներն են՝ կոֆեինը և հակաօքսիդիչները, որոնք խթանում են ուղեղի աշխատանքին։ Կոֆեինը իր մեջ պարունակում է որոշ դրական էֆեկտներ, որոնք օգնում են ուղեղի աշխատանքին.

ԱԿոֆեինը պահում է ձեր ուղեղը զգոն՝ արգելափակելով ադենոզինը, որը ձեզ քնկոտ է դարձնում։

Բ Սուրճը կարող է խթանել ձեր օրգանիզմում սերոտոնի առաջացմանը, որն էլ համարվում է երջանկության հորմոն։

3Դդմի սերմեր– Դդմի սերմերը պարունակում են հզոր հակաօքսիդիչներ, որոնք պաշտպանում են մարմինը և ուղեղը տարբեր վնասներից. Նրանք նաև մագնեզիումի, երկաթի, ցինկի և պղինձի հիանալի աղբյուր են. Նրանցից յուրանաքչյուրը շատ կարևոր է ուղեղի առողջության համար.

Ցինկ: Այս տարրը անչափ կարևոր է նյարդային ազդանշանների համար. Ցինկի անբավարարությունը առաջ է բերում մի շարք նյարդաբանական խնդիրներ,  ինչպիսիք են օրինակ՝ Ալցհայմերի հիվանդությունը, դեպրեսիան և Պարկինսոնի հիվանդությունը(կենտրոնական նյարդային համակարգի  շարժողական (մոտոր) գործառույթը խաթարող դեգերենատիվ խանգարում).

Մագնեզիում: Այն էական դեր է խաղում ուսուցման հարցում և հիշողության համար. Մագնեզիումի անբավարարությունը կապված է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ միգրենը, դեպրեսիան և էպիլեպսիան։

Պղինձ: Ձեր ուղեղը օգտագործում է պղինձը՝ օգնելու կառավարել նյարդային ազդանշանները, նրա պակասությունից կարող են առաջանալ նեյրոդեգեներատիվ խանգարումներ, ինչպիսին է օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդությունը։

Երկաթ: Երկաթի անբավարարությունը հաճախ բնութագրվում է որպես ուղեղի մառախուղ և նրա խանգարված գործառույթ։

4․ Ընդեղեն-ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդեղենը բարելավում է սրտի աշխատանքը, իսկ առողջ սիրտը խթանում է առողջ ուղեղ ունենալուն. Այն օգնում է կանխել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները. Ուսումնասիրություններից մի քանիսն էլ ցույց են տվել,որ այն կանայք,ովքեր տարիների ընթացքում պարբերաբար օգտագործում են ընդեղեն, ունեն ավելի ուժեղ հիշողություն՝ համեմատած նրանց,ովքեր հազվադեպ են օգտագործում.

Ընդեղենի մեջ գտնվող մի քանի սննդանյութերը՝ առողջ ճարպերը, հակաօքսիդիչները, և վիտամին E-ն բարելավում են ուղեղի աշխատանքը.

Ընդեղենի բոլոր տեսակներն էլ կարևոր են ուղեղի աշխատանքի համար, սակայն ընկույզը համարվում է ամենաարդյունավետը, քանի որ այն նաև իր մեջ պարունակում է օմեգա -3 ճարպաթթուներ.

5.Նարինջ- օրվա ընթացքում մեկ միջին չափի նարինջ ուտելով՝ դուք ստանում եք բավարար վիտամին C. Սա կօգնի ձեզ բարելավել ուղեղի աշխատանքը, քանի որ վիտամին C-ն հիմնական կանխարգելիչն է մտավոր անկման դեմ. Այս վիտամինը հզոր հակաօքսիդիչ է, որը օգնում է պայքարել ռադիկալների դեմ, որոնք կարող են վնասել ձեր ուղեղը, և բացի դրանից այս վիտամինը պաշտպանում է ձեր ուղեղը ծերացումից.

Դուք կարող եք նաև բավականաչափ վիտամին C ստանալ պղպեղից, գուավայից, կիվիից, լոլիկից և ելակից.

6.Ձու- ձուն իր մեջ պարունակում է մի շարք բաղադրիչներ, որոնք կարևոր են ուղեղի համար. Դրանք են ՝վիտամին B6 և B12, ֆոլաթթու և քոլին.

Քոլին շատ կարևոր միկրոտարր է, որը ձեր օրգանիզմը օգտագործում է ացետիլխոլինի առաջացման համար. Այն օգնում է կառավարել տրամադրությունը և հիշողությունը.

Կանանց համար բավականաչափ քոլինի ընդունման քանակը մեկ օրվա համար 425 միլիգրամ է, տղամարդկանց համար՝ 550 միլիգրամ. Մեկ ձվի դեղնուց իր մեջ պարունակում է 112 միլիգրամ քոլին.

Բացի այդ, վիտամին B նույնպես շատ մեծ դեր է խաղում ուղեղի առողջության հարցում. Սկսենք նրանից, որ այն կանխարգելում է ուղեղի անկման ընթացքը ծերերի մոտ. Նրա անբավարարությունը անմիջականորեն կապված է  դեպրեսիայի հետ.

Ֆոլաթթվի անբավարարությունը տարածված է հիմնականում այն     ծերերի մոտ, ովքեր ունեն թուլամտության ախտանիշներ, և    ուսումնասիրությունները ցույց են տվել,որ բավականաչափ ֆոլաթթուն օգնում է նվազագույնի հասցնել տարիքի հետ կապված մտավոր անկումը

7Կանաչ թեյ – սուրճի պես՝ կանաչ թեյը նույնպես պարունակում է կոֆեին, որն էլ զարգացնում է ուղեղի աշխատանքը. Իրականում այն նույնիսկ բարելավում է զգայունությունը,հիշողությունը և կենտրոնացումը. Բայց կանաչ թեյը նաև պարունակում է այլ բաղադրիչներ, որոնք իրեն դարձնում են ուղեղի համար օգտակար ըմպելիք.

Դրանցից մեկը L-theanine է, որը մտնելով ուղեղի բջիջների մեջ՝ կարողանում է ակտիվացնել նեյրոհաղորդիչ GABA-ն. Այն օգնում է նվազեցնել անհանգստությունը և օգնում է ձեզ՝ ավելի հանգիստ զգալ.

8 Հապալաս –  հապալասը իր մեջ պարունակում է մի շարք օգտակար հատկանիշներ, որոնցից շատերը ազդում են ուղեղի աշխատանքի վրա։ Հապալասը և նմանատիպ մուգ գույների հատապտուղները իրենց մեջ պարունակում են հակաբորբոքային և հակաօքսիդիչ ազդեցություններ. Հակաօքսիդիչները ազդում են ինչպես օքսիդացնող սթրեսի, այնպես էլ բորբոքման վրա։ Սթրեսը կամ բորբոքումը կարող են նպաստել ուղեղի ծերացմանը և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացմանը։ Հապալասի մեջ գտնվող հակաօքսիդիչներից  ոմանք կուտակվում են ուղեղի մեջ և օգնում են ուղեղի բջիջների միջև հաղորդակցության բարելավմանը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հապալասը օգնում է բարելավել հիշողությունը, և նույնիսկ կարող է խթանել հիշողության կարճաժամկետ կորստին։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։