Որքանով է ձմերուկը անվտանգ և առողջարար երեխայի համար․ մանկաբույժի խորհուրդները

https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6%d5%b8%d5%be-%d5%a7-%d5%b1%d5%b4%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%af%d5%a8-%d5%a1%d5%b6%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3-%d6%87-%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%bb%d5%a1%d6%80%d5%a1/

Ձմերուկը, որը համարվում է հատապտուղ, 92 % բաղկացած է ջրից: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A և B6, ինչպես ամենակարևոր և հզոր հակաօքսիդանտներից մեկը՝ վիտամին C, որի նորման լրացնելու համար բավական է օրական ուտել 4 կտոր ձմերուկ: Նորաթուխ մայրիկները հաճախ վախենում են մինչև 1 տարեկան փոքրիկին ձմերուկ տալ։

Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի դիտարկումները, թե երբվանից կարելի է երեխային ձմերուկ տալ, ինչքանով է այն անվտանգ և առողջարար։

Այսպիսով՝

1․ Ձմերուկը հանդիսանում է սեզոնային մթերք, կարևոր է այն տրվի տվյալ ժամանակահատվածում:

2․ Ձմերուկը կարող է ներառվել երեխայի սննդի մեջ, երբ երեխան պատրաստ է ընդունելու պինդ բաղադրության սնունդ, որը հիմնականում վեց ամսականից սկսած է:

3․ Շատ հաճախ, քանի որ հյութը առատ է ձմերուկի մեջ, երեխաները կարող են կոկորդը մաքրելու ռեֆլեքսի առաջացում ունենալ՝ մեծ կտորներ ծամելու ժամանակ, որին պետք է ծնողները պատրաստ լինեն:

4️ Ձմերուկի մեջ ավելի շատ կա հզոր անտիօքսիդանտ՝ լիկոպեն, քան տոմատներում, լոլիկի մեջ: Այն նաև այլ ֆիտոզ սննդանյութեր է պարունակում, ինչպիսին բետակարոտինն է, որը նպաստում է իմուն ֆունկցիայի լավացմանը, և ցիտրուլինը, որը կարող է բերել զարկերակային ճնշման կարգավորմանը: Բացի դրանից ձմերուկը պարունակում է նաև վիտամին C, որը կարող է օգնել, որ երկաթի ներծծումը տարատեսակ սննդամթերքների ընդունումից հետո ավելի լավ կատարվի:

Դրա համար կարելի է երբեմն ձմերուկը համադրել տարատեսակ կանաչ տերևների, չիայի սերմերի հետ, որոնց մեջ կա երկաթ:

5️․ Պետք է հիշել նաև, որ ձմերուկը կարող է իր մեջ բակտերիաներ ունենալ: Ամբողջական ձմերուկը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում մինչև հասունանա, սովորաբար գնելու օրվանից 1-2 օր, որից հետո պետք է տեղափոխել սառնարան:

Իսկ կտրված ձմերուկը պահել սառնարանում 3 օր, եթե ուզում ենք ավելի երկար պահել, պետք է հանենք սերմերը, քամենք հյութը: Այդ հյութը կարելի է սառցախցիկում պահել մինչև մեկ տարի, սակայն սառած հյութը երեխաների համար ցանկալի չէ:

6️ Երեխայի համար սնունդ ընտրելիս կարևոր է մտածել երեխայի ոչ միայն առողջության, այլև անվտանգության մասին:

Ձմերուկի դեպքում ծնողների ուշադրությունը կարևոր է՝ հաշվի առնելով կորիզների առկայությունը այս հատապտղի մեջ: Երեխան, որը դեռ լիարժեք չի տիրապետում ծամելու և կլման ակտերի ճիշտ համադրությանը, կարող է ձմերուկ ուտելու գործընթացը ուղեկցվի հազով, անգամ որձկալու էպիզոդներով:

Ի դեպ, ցանկալի է, որ երեխաներն ուտեն ձմերուկ մեծերի հսկողության տակ,  անվտանգ սննդային միջավայրում, որը ենթադրում է մեծահասակի կողմից ձմերուկի թարմության գնահատում, կտորների մեծության որոշում, ինչպես նաև կուտերի հանում` որոնք կարող են ասպիրացիայի մեծ վտանգ պարունակել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով