Որսի կանոնները փոփոխվել են․ թույլատրվել է ևս մեկ կենդանատեսակի որս

https://eco.am/%d5%b8%d6%80%d5%bd%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6%e2%80%a4-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b5%d5%ac%d5%a1%d5%bf%d6%80/

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀՀ տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021թթ. օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել: ՇՄՆ հայտարարությամբ ասվում է՝ հրամանի 0լրացման համար հիմք է հանդիսացել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը՝ 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում գայլի որս թույլատրելու վերաբերյալ, ինչպես նաև՝ 2019-2020թթ․ գայլերի հարձակման դեպքերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված տվյալները։ Ստացված առաջարկությունը և առկա տվյալները Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հետ և ստացել դրական եզրակացություն։ Ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը ստորագրվել է դեռևս 2020թ․–ի օգոստոս ամսին։  Ստորագրված հրամանի համաձայն՝ չի թույլտրվել գայլերի որս, սակայն այժմ՝ 3 ամիս անց, որոշում է կայացվել թույլատրել։ ՇՄՆ հայտարարությամբ պարզաբանված չեն նաև որոշումը փոփոխելու հիմքերը։ Նշենք, որ տարիներ շարունակ այս միջոցը ՀՀ–ում համարվում է գայլերի գլխաքանակի կարգավորման միակ տարբերակը, որի արդյունավետությունը «կասկածելի» է։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով