Առողջ մարմին ունենալու համար առաջին հերթին պետք է առողջ կենսակերպ վարել։ Այս ձևակերպումը հաճախակի պնդում են և՛ սննդաբանները, և՛ դիետոլոգները, և՛ մարզիչները։
Վերջին տարիներին, թեպետ աշխարհը կենտրոնացել է վարակիչ հիվանդությունների՝ մասնավորապես կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ, տարատեսակ արշավների և իրազեկումների միջոցով, սակայն չպետք է անտեսել նաև ոչ վարակիչ հիվանդությունների անդառնալի հետևանքները։
Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող առանցքային վարքագծային և կենսաբանական ռիսկի 8 գործոնները․
1․ Ֆիզիկական թերակտիվություն
2․ ճարպակալում և ավելորդ քաշ
3․ ծխախոտի օգտագործում
4․ սննդում կերակրի աղի չարաշահում
5․ ալկոհոլի օգտագործում և չարաշահում
6․անկանոն և անառողջ սննդակարգ
7․խոլեստերինի և գլյուկոզյի բարձր մակարդակ
8․զարկերակային բարձր ճնշում
Վերոնշյալ սովորությունների հետևանքով ձեռք բերված վնասակար ազդեցությունները կանխարգելելու և առողջ ապրելակերպ վարելու համար բժիշկները խորհուրդ են տալիս․
1․ չծխել
2․ ընտրել առողջ սննդակարգ
3․ չչարաշահել ալկոհոլը
4․ վերահսկել զարկերակային բարձր ճնշումը
5․ հետևել քաշին
6․ լինել ֆիզիկապես ակտիվ
7․ հետևել արյան մեջ գլյուկոզի և խոլեսթերինի մակարդակին
8․ հնարավորինս պահպանել հանգստություն:






Թողնել մեկնաբանություն