ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

https://eco.am/%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af/

Այսօր Բանակի օրն է՝ Հայոց բանակը դարձավ 29 տարեկան։

Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Ճիշտ է հայերը ռազմաշունչ ռազմատենչ ազգ չեն, սակայ իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել, այլև հաճախ գերազանցել են շատերին: Պատմությունը դա ապացուցել է:

Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ այդ զինված ուժերի գաղափարախոսության հիմնական բովանդակությունը պետք է ուղղված լինի մեկ խնդրի լուծման` պաշտպանել հայրենիքի ամբողջականությունը և ազգային պետական շահերը:Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամենակարևոր դրվագներից մեկը հայկական բանակի ստեղծումն էր։ Մեր բանակը ծնունդ առավ արդեն իսկ փաստացի պատերազմական պայմաններում:

Այսօր մենք տոնում ենք մեր Հայակական բանակի, այն է` ՀՀ Զինված ուժերի 29-րդ տարեդարձը: Իրականում սա ոչ միայն բանակում ծառայողների, ծառայածների, այլ ամբողջ հայ ու հայաստանյան հասարակության  տոնն է, քանզի այն բացի պետական լինելուց նաև հասարակական ինստիտուտ է:

Հայ զինվորն ու զինվորականն իր ուժը և հայրենասիրությունն ի ցույց դնելու, դժբախտաբար, հաճախակի առիթներ է ունենում: Վերջի դեպքերն ապացուցեցին, որ նույնիսկ արյունոտ մարտերն ու հերոսաբար ընկած ընկերները չեն կարող կոտրել հայ զինվորի՝ հանուն Հայրենիքի կռիվ տալու և անձնվիրաբար սահմանները պաշտպանելու պատրաստակամությունը:

Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ: Շնորհավո´ր տոնդ, հայ ժողովուրդ, և շնորհակալություն յուրաքանչյուր նոր հաղթանակի, նոր օրվա, նոր ու լուսավոր հույսի համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել