ՇՄ նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենին Լևոն Օհանեսյանին և ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանին

https://eco.am/%d5%b7%d5%b4-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1-%d5%b4%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1/

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը  ընդունել են  «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին և ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանին։
Հանդիպմանը քննարկվել են բնապահպանական ոլորտում հնարավոր ներդրումային ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքերը և նոր ներդրումներ ներգրավելու հեռանկարները։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շեշտել է, որ ոլորտին առնչվող ցանկացած ներդրումային ծրագրի առանցքում պետք է նախևառաջ լինեն բնապահպանական շահն ու գերակայությունները։
«Բնականաբար ներդրումները տնտեսական աճի նյութական հիմքն են և, դրանով իսկ, հասարակության բարեկեցության և աղքատության կրճատման կարևոր նախադրյալը, բայց շրջակա միջավայրի ոլորտում ներդրումները բացի տնտեսական և սոցիալական խնդիրներին լուծումներ առաջարկելը, պետք է ոլորտը կառավարող մարմնին օգնեն մեղմել բնության վրա ճնշումը՝ դա կլինի Սևանա լճում արդյունագործական ձկնորսության, թե անտառահատումների  ծավալների կրճատում»,-նշել է նախարարի տեղակալը։
Աննա Մազմանյանն այս համատեքստում կարևորել է կառույցների միջև գործողությունների համակցվածությունն ու փոխկապվածությունը և նշել, որ պետական կառույցներն իրենց քայլերով պետք է խթանեն պետության ներդրումային քաղաքականությանը։
«Մեր գորոծղությունների արդյունքում ներդրողը պետք է զգա, որ պետությունն իր գործընկերն է, ոչ թե դժվարություններ ստեղծողը»։
«Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները ևս մեկ անգամ շեշտել են, որ ներդրումների ներգրավման տեսանկյունից կարևոր է նախապես հստակ հաշվի առնել նաև ոլորտային առանձնահատկությունները, որպեսզի հետագայում ներդրողները խնդիրների առջև չկանգնեն։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը և աշխատանքային հանդիպումներն՝ ի նպաստ ոլորտի ներդրումային հնարավորությունների լիարժեք և բնապահպանակենտրոն իրացման։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։