Ապրիլի 20-26-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
Շենգավիթում՝ ապրիլի 20-ին և 24-ին,
Նոր Նորքում՝ ապրիլի 22-ին և 23-ին,
Արաբկիրում՝ ապրիլի 24-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Նոր Նորքում ապրիլի 22-ին,
Շենգավիթում՝ ապրիլի 21-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 20-ին։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև որոշ մարզերում՝
Հրազդանում ապրիլի 18-20-ը և 23-ին,
Վանաձորում՝ ապրիլի 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին,
Ալավերդիում՝ ապրիլի 23-ին։





Թողնել մեկնաբանություն