Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»։ Կառավարության որոշմամբ Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։
Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։
Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։
Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը վերջին հաշվառման տվյալներով կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ Անտառային կոմիտեի համակարգմամբ, տեսանյութ է պատրաստել, որով ներկայացվում է բնության մեծ մասնիկ կազմող անտառների ու դրանց անհրաժեշտության մասին։
Տեսանյութը՝ ստորև․






Թողնել մեկնաբանություն