Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

https://eco.am/%d5%b0%d6%80%d5%a4%d5%a5%d5%b0-%d5%a7-%d5%a2%d5%bc%d5%b6%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%ad%d5%b8%d5%bd%d6%80%d5%b8%d5%be%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc-%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af/

Այսօր՝ օգոստոսի 14-ին հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) հարակից տարածքներում։  Այս մասին հայտնում են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

«Մեր անտառապահներն առաջինը հասնելով դեպքի վայր ահազանգել են արգելոց՝ օգնության խնդրանքով։

Հրդեհի վայր արդեն ուղևորվել են «Խոսրովի անտառ» արգելոցի և ԱԻՆ աշխատակիցներ։ Հուսով ենք համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհը կհաջողվի մեկուսացնել և մարել»,- հայտնում են էջում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով