Ինչպե՞ս պետք է սնվի հղի կինը
«Հղի կինը պետք է սնվի երկուսի փոխարեն, իսկ կերակրող մայրը՝ պետք է անընդհատ ուտի․․․»․ նման խորհուրդ-հորդոր հաստատ լսած կլինեք տան մեծերից, բայց միշտ չէ, որ շատ ուտելն օգտակար է հղիներին ու կերակրող մայրերին։ Այստեղ ևս կարևոր է ոչ թե շատ ուտել, այլ ճիշտ սնվել։
Հղի կին
Ապագա մայրիկը պետք է հոգ տանի ոչ միայն իր օրգանիզմի, այլ երեխայի մասին՝ նրա աճի և զարգացման համար օգտագործի բոլոր անհրաժեշտ նյութերը։ Պտղի զարգացումը շատ թելերով կապված է մոր սննդից։ Նորածնի մարմնի զանգվածը, հասակը և ընդհանուր վիճակը կախված է այն հանգամանքից, թե հղին որքանով է սնվել ճիշտ և կանոնավոր, օգտագործե՞լ է բավարար քանակությամբ սպիտակուցներ, հատկապես կենդանական ծագմամբ։ Որքանո՞վ է վիտամիններով, հանքային աղերով, (մասնավորապես կալցիում և ֆոսֆոր) և միկրոէլեմենտներով հարուստ սնունդ ընդունել։
Մասնագետները պարզել են, որ հղիության երկրորդ ամսում սննդի օրաբաժինը պետք է ավելացնել մոտավորապես 20 տոկոսով կամ միջինը 500 կկալով։ Հղի կնոջ ախորժակը նորմայում բարձրացած է, բայց շատ ուտելը բերում է հղի կնոջ մարմնի զանգվածի չափից ավելի մեծացման, ինչն էլ կարող է վտանգավոր դառնալ մարսողական համակարգի, լյարդի և երիկամների համար։
Հղի կնոջ սնունդը պետք է պարունակի ավելի շատ սպիտակուցներ, հատկապես՝ կենդանական ծագման, հանքային աղեր, ածխաջրեր, ու ճարպեր։ Հղի կնոջ համար սննդի ամենահարմար տեսակներն են․ կաթն ու կաթնամթերքները՝ կաթնաշոռ, պանիր․․․ Ինչպես նաև ձուկը, միսը, լյարդը, փորոտիքը, ձուն, բանջարեղենն ու մրգերը։ Հատկապես կարևոր է, որ բանջարեղեններն ու մրգերը ուտի հում վիճակում, նրանցում C վիտամինը, օրգանական թթուները և հանքային նյութերն ավելի առատ են։
Ճարպերից խորհուրդ է տրվում հիմնականում օգտագործել կարագ և բուսական յուղեր։
Հղի կինը պետք է խուսափի ալկոհոլային խմիչքներից, թունդ սուրճից, թեյից, մսից և ձկան աղի պահածոներից, երշիկներից, ծովատառեխից, համեմունքներից՝ սև ու կարմիր պղպեղներից, խոզի և տավարի ճարպից, տապակած և ալերգիա առաջացնող սննդից։
Հղիներին խստիվ արգելվում է ծխելը։
Կերակրող մայր
Նույն սննդակարգով պետք է շարունակի սնվել նաև կերակրող մայրը, ինչպես և հղիության ընթացքում, միայն պետք է ավելացնել սննդի քանակը, քանի որ կերակրելու ժամանակ, կաթի հետ մայրն ավելի քան 1000 կկալ կորցնում է։
Կերակրող մայրն օրական պետք է ստանա 1 լիտր կաթ, 150 գրամ միս և լյարդ, 2 ձու, 60-70 գրամ պանիր և մեծ քանակությամբ մրգեր ու բանջարեղեն։
Էներգետիկ պահանջների լրացման համար կերակրող մայրը պետք է օգտագործի նաև անհրաժեշտ քանակությամբ հաց, բրինձ և խմորեղեն։
Հղի և կերակրող մայրը, բացի ճիշտ սննդից, ունի հակառախիտիկ D վիտամինի սինթեզման և երեխային անցման համար արևի, մաքուր օդի և խոր տևական քնի կարիք։ Եթե այդ պայմանները բացակայում են, ապա սննդին պետք է ավելացնե






Թողնել մեկնաբանություն