Սևանա լճի մակարդակը հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.40մ (16.01.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից (HMC):
Արփա-Սևան ջրատարով հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.715մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունվարի 16-ը ներառյալ՝ 4.681մլն. մ³:
Ջրամբարների լցվածությունը, հունվարի 11-ի դրությամբ, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ․
1․ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 18.8 մլն. մ³-ով,
2․Արփի լիճ ջրամբարում` 10.7 մլն. մ³-ով,
3․Մարմարիկի ջրամբարում` 0.01 մլն. մ³-ով,
4․Ապարանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.10 մլն. մ³-ով,
5․ Ազատի ջրամբարում՝ 0.20 մլն. մ³-ով ավելի է:




Թողնել մեկնաբանություն