Կովկասի բնության հիմնադրամն գումար է հատկացրել Հայաստանին

https://eco.am/%d5%af%d5%b8%d5%be%d5%af%d5%a1%d5%bd%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d6%80-%d5%a7/

Կովկասի բնության հիմնադրամն (CNF) ավելի քան 285 հազար եվրո է հատկացրել Հայաստանին՝ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է  Կովկասի բնության հիմնադրամը:

Նշված գումարից ավելի քան 115 հազար եվրո գումարը  հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, մոտավորապես 4 հազար եվրո՝ «Արփի լիճ»
ազգային պարկին:

Հիշեցնենք, որ մինչ այս CNF-ը շուրջ 87 հազար եվրո հատկացրել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Տվյալ փոխանցումները ԲՀՊՏ-ներին հատկացվող 2020 թ. ֆինանսական տարվա երկրորդ հատկացումներն էին: Գրեթե նույնաչափ գումար պահպանվող տարածքներին հատկացվել էր նաև տարեսկզբին:

«CNF-ը շարունակելու է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի ունիկալ
կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով