Լայբնիցի Քաղցրահամ ջրերի էկոլոգիայի և ձկնորսության ինստիտուտի գերմանացի գիտնականները, հինգ ամիս տևած գիտական փորձարկումների արդյունքում, մոլորակը ծառի օգնությամբ մաքրելու միջոց են հայտնաբերել։
Փորձարկումների ընթացքում գիտնականները 5-ից 50 միկրոմետր չափի միկրոպլաստիկ մասնիկները խոնավացրել են լյումինեսցենտային ներկով, ապա դրանք լցրել են հողով տարաների մեջ և այնտեղ տեղադրել կեչու սածիլներ։
Հինգ ամիս տևած գիտական փորձարկումների ընթացքում բույսը մեծացել է և դրա արմատային համակարգը կլանել է միկրոմասնիկների 5-17 տոկոսը:
«Նախնական հետազոտությունն ապացուցում է, որ կեչիները մոլորակը մաքրելու ներուժ ունեն: Հավանաբար, նրանց օգնությամբ կարող ենք բարելավել հողի և ջրի որակը»,- ասել է փորձարկամն հեղինակ Քեթ Օսթինը:
Կարևոր է իմանալ
Կեչին կարևոր տեղ է զբաղեցնում սլավոնական, սկանդինավյան մշակույթում։ Հայաստանում հանդիպում է 3 տեսակ՝ ելունդավոր, թավոտ և Լիտվինովի։ Հիմնականում աճում են վերին լեռնային գոտիներում։ Ամենատարածվածը Լիտվինովի կեչին է, որը Սևանի ավազանում և Մարմարիկի հովտում (1800-2400 մ բարձրություններում) առաջացնում է մերձալպյան անտառներ՝ կեչուտներ։
Հայտնի է շուրջ 120 (այլ տվյալներով՝ 140) տեսակ՝ հիմնականում տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում։ Տեսակների ընդհանուր թիվը մոտ 100 է։
Կեչու պտուղը պարունակում է․
1․ աղանյութեր
2․եթերայուղեր
3․ճարպեր
4․ C վիտամին։
Պատրաստուկներն օգտագործվում են որպես․
1․ լեղամուղ
2․ճիճվամուղ
3․ վերքերն ապաքինող միջոց։
Կեչիների մեծ մասի կեղևը պարունակում է սպիտակ օրգանական պիգմենտ՝ տրիտերպենոիդ բետուլին։
Հայաստանի տարածքում հանդիպող Թավոտ կեչու (Betula pubescens) կեղևում բետուլինը կազմում է 44 %։ Բողբոջները պարունակում են մոտ 3—5 % եթերային յուղեր, ինչպես նաև խեժանյութեր, ալկալոիդներ, ասկորբինային թթու, ֆլավոնիդներ և ճարպաթթուներ։ Տերևներում կան եթերային յուղեր, կումարիններ, դաբաղանյութեր, ֆլավոնիդներ։
Վեգետացիայի շրջանի վերջում կեչիները կուտակում են շաքարանյութեր։ Գարնանը, մինչև տերևների բացվելը, երբ սկսվում է հեղուկի շարժը ծառի մեջ, շաքարանյութերը սկսում են բարձրանալ դեպի վեր։ Եթե այդ ընթացքում բնի վրա անել կտրվածքներ, ապա հյութը կհոսի դուրս։ Կեչու հյութի հավաքելը հյուծում է ծառը, ինչպես նաև ճեղքերից կարող են ներթափանցել հիվանդածին միկրոօրգանիզմներ և ախտահարել ծառը։ Հյութը հավաքելուց հետո պետք է ծառի վրայի ճեղքերը փակել կա






Թողնել մեկնաբանություն